Պատրիս Գարանդ
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 27, 1960[1] (63 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | , Ուլեն, | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 176 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ[2] | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պատրիս Գարանդ (ֆր.՝ Patrice Garande, նոյեմբերի 27, 1960[1], Oullins), ֆրանսիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ 1984 թվականի օլիմպիական չեմպիոն։ Հանդես է եկել որպես կիսապաշտպան և հարձակվող։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատրիս Գարանդը ֆուտբոլային կարիերան սկսել է սիրողական «Ուլլեն» և «Իրինյի» ակումբներում:1975 թվականին հայտնվել է «Սենտ-Էտյենի» նախապատրաստական համակարգում։ Գարանդը թիմի կազմում մասնակցել է Ֆրանսիայի 1977/78 առաջնությանը։ Հաջորդ մրցաշրջանը ֆուտբոլիստն անցկացրել է դուբլով և 1979 թվականին «Շենուա» շվեյցարական ակումբում շարունակել է իր կարիերան:Շվեյցարիայում Գարանդը անցկացրել է մեկ մրցաշրջան, որից հետո վերադարձել է Ֆրանսիա՝ դառնալով Դիվիզիոն 2-ում հանդես եկող «Օրլեանի» մարզիկ։ 1980/81 մրցաշրջանում «Օրլեանի» օգտին 20 գոլ է խփել և հրավիրվել է «Օսեր»։
1980/81 մրցաշրջանը Գարանդը սկսել է «Օսերի» դուբլով, բայց 12 մրցախաղերի ընթացքում խփելով 16 գոլ՝ տեղափոխվել է հիմնական թիմի կազմ և նրանում հանդես եկել մինչև 1986 թվականը։ 1983/84 մրցաշրջանում հանձակվողը դառնում է ազգային առաջնության լավագույն ռմբարկուն։ Այդ մրցաշրջանի արդյունքում «Օսերը» մրցակցային աղյուսակում զբաղեցրել է 3-րդ տեղը։ 1984/85 և 1985/86 մրցաշրջաններում ֆուտբոլիստը ակումբի կազմում մասնակցել է ՈւԵՖԱ-ի Գավաթին։ Ընդհանուր առմամբ 1985/86 մրցաշրջանում Գարանդը մրցաշարի շրջանակներում հանդես է եկել 4 հանդիպումներում և 2 գնդակ է ուղարկել իտալական «Միլանի» դարպաս
1986 թվականից մինչև 1987 թվականը Պատրիս Գարանդը խաղացել է «Նանտում», որից հետո 2 տարով վերադարձել է «Սենտ-Էտյեն»։ 1987/88 Ֆրանսիայի առաջնությունում մարզիկը 17 գոլ է խփել, ինչը հնարավորություն է տվել նրանռմբարկուների շարքում զբաղեցնելու երկրորդ տեղը՝ Պապենից հետո։
1989 թվականից հետո Գարանդը փոխել է ևս 5 պրոֆեսիոնալ ակումբներ, ոչ մի տեղ 1 մրցաշրջանից ավել չի մնացել։ «Լանսի» ( 1989/90 մրցաշրջանում) և «Բուրժի» ( 1993/94 մրցաշրջանում) կազմում հանդես է եկել Դիվիզիոն 2-ում, իսկ «Մոնպելյեի» օգտին խաղացել է 1990/91 Գավաթակիրների գավաթի ժամանակ՝ մրցաշարի երկրորդ փուլում 1 գոլ խփելով «Ստյաուայի» դարպասին։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է «Օրլեանում», 1995 թվականի ամռանը։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի կազմում Պատրիս Գարանդը մասնակցել է Օլիմպիադա-84-ին։ Նա մրցաշարի շրջանակներում խաղացել է 3 մրցախաղ, խփել 1 գոլ և դարձել օլիմպիական չեմպիոն։
Գարանդը 1988 թվականի ապրիլի 27-ին խաղացել է Ֆրանսիայի առաւին հավաքականի միակ խաղում։ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում մարզիկը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 83-րդ րոպեին փոխարինվել է Ժան-Մարկ ֆերրերիով[3]։
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզիկի կարիերայի ավարտից հետո Պատրիս Գարանդը դարձել է «Կան» ակումբի գլխավոր մարզչի ասիստենտը՝ աշխատելով մինչև 1998 թվականը։
1998/99 մրցաշրջանում Գարանդը առաջին անգամ հանդես է եկել որպես գլխավոր մարզիչ՝ ղեկավարելով Ֆրանսիայի Սիրողական առաջնության «Շերբուր» ակումբը։ Գարանդի ղեկավարության 7 տարիների ընթացքում «Շերբուր» ակումբը դուրս է եկել Ազգային առաջնություն և այստեղ հանդես է եկել երեք մրցաշրջանների ընթացքում։
2005 թվականին Պատրիս Գարանդը վերադարձել է «Կան», որտեղ դարձել է Ֆրանկ Դյումայի օգնականը, իսկ 2011/12 մրցաշրջանի ավարտին փոխարինել է նրան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլիմպիական չեմպիոն (1)։ 1984
- 3-րդ տեղ Ֆրանսիայի առաջնությունում (1)։ 1983/84
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու(1)։ 1983/84 (21 գոլ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ «Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — Հյուսիսային Իռլանդիա — Ֆրանսիա 0:0. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը Ֆրանսիայի ֆեդերացիայի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Պրոֆիլը Footballdatabase.eu կայքում
- Պրոֆիլը Pari-et-gagne.com կայքում
- Վիճակագրություն ըստ NFTeams կայքի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիս Գարանդ» հոդվածին։ |
|