Պավել Վլադիսլավովիչ Սուխով (ռուս.՝ Павел Владиславович Сухов[3], մայիսի 7, 1988(1988-05-07)[1][2], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս սուսերամարտիկ[4], 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն[5][5], 2012 և 2016 թվականների Ամառային օլիմպիական խաղերի մասնակից, 2013[6] և 2017 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։
Պավել Սուխովը սուսերամարտով զբաղվել սկսել է 9 տարեկանում[5] Օլեգ Նիկոլաևիչ Կոպենկինի ղեկավարությամբ։ Միջազգային ասպարեզում առաջին խոշոր հաջողությունը եղել է թիմային մրցապայքարում նվաճած բրոնզե մեդալ աշխարհի պատանեկան առաջնությունում։ 2010 թվականին Սուխովը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Նույն թվականին ռուս մարզիկը նվաճել է իր առաջին նշանակալի մրցանակը չափահասների մակարդակում։ Լայպցիգում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սուխովը բրոնզե մեդալակիր է դարձել անհատական մրցումներում։ Մեկ տարի անց Շեֆիլդում անցկացված Եվրոպայի առաջնությունում Պավելը Ռուսաստանի հավաքականի կազմում երրորդ տեղն է զբաղեցրել թիմային մրցապայքարում։ 2012 թվականին իտալական Լենյանո քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Սուխովը դարձել է Եվրոպայի չեմպիոն անձնական մրցապայքարում՝ եզրափակչում հաղթելով էստոնացի Նիկոլայ Նովոսյոլովին։
2012 թվականի օգոստոսին Պավելը նշել է նորամուտը Ամառային օլիմպիական խաղերում։ Անհատական մրցումներում Սուխովը արդեն առաջին ռաունդում զիջել է խաղերի ապագա բրոնզե մեդալակիր հարավկորեացի Չոն Ջին Սոնին 11-15 հաշվով[7]։ Սուխովը պարտվել է նաեւ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի տղամարդկանց անհատական մրցապայքարի առաջին փուլում Պակ Սանգ Յանգին[8]։ Ռուսաստանի հավաքականը պարտվել է նաև առաջին փուլում տղամարդկանց թիմային մրցաշարում[9]։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (11 օգոստոսի2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[10]