Պապարացի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապարացի (իտալ.` paparazzi, ♂ - պապարացո, ♀ - պապարացա), իտալերեն տերմին, որը սովորաբար վերաբերում է այն ֆոտոլրագրողներին, ովքեր լուսանկարում են հայտնի մարզիկների, հեռուստատեսային կամ կինոյի դերասանների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց` առանց վերջիններիս համաձայնության և տեղեկության: Պապարացիները անկախ պայմանագրեր են կնքում բուլվարային կազմակերպությունների հետ և կապ չունեն որևէ լրատվական գործակալության հետ: Հայտնիները սովորաբար բողոքում են պապարացիներից` նրանց համարելով անընդունելի և զայրացնող:[1]
Պապարացիները սովորաբար իրենց դրսևորում են կոպիտ պահելաձևով: Շատ աստղեր նշում են, որ որոշ պապարացիներ բառացիորեն ներխուժել են իրենց անձնական տարածք, իսկ ոմանք էլ հրամայել են իրենց զուսպ մնալ և չշարժվել:
Աղբյուրներ[խմբագրել]
Մեդիաֆայլեր այստեղ՝ պապարացի
- ↑ Ամեն մեկը լրագրո՞ղ է, Ամերիքըն ջուրնալիզմ, Հոկտեմբեր 1997