Պահեստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պահեստներ, շենքեր և կառույցներ, որոնք նախատեսված են նյութերի, հումքի, սարքավորումների, արտադրանքի և այլ իրերի պահպանման համար։ Լինում են բազային, արտադրական, առևտրաարտադրական, առևտրական, փոխաբեռն ման, բաշխման, ունիվերսալ, մասնագիտացված։ Կառուցվում են հիմնական բեռնահոսքերի ուղիներում, անծածկ՝ բաց տարածություններում, կիսածածկ՝ միա և բազմահարկ, ծածկով (վերգետնյա, կիսա֊ստորգետնյա, ստորգետնյա)՝ միա և բազմահարկ, ջեռուցվող և չջեռուցվող։ Հատային կամ փաթեթավորված բեռները պահպանվում են դարսակներում և դարակաշարերում, հեղուկը՝ մետաղե կամ երկաթ բետոնե ռեզերվուարներում, սորուն նյութերի պահպանման համար կառուցվում են անծածկ կամ ծածկով, իսկ հացամթերքների, ցեմենտի և արժեքավոր այլ նյութերի համար՝ սիլոսային պահեստներ։ Պահեստներում կիրառվում են կոնվեյերներ, էլեկտրա և ավտո ամբարձիչներ, կռունկ-դարսակներ են։ Դրանցում հաճախ իրականացվում են նախապատրաստման և արտադրական որոշ օպերացիաներ (կոմպլեկտավորում, կշռաբաշխում ևն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։