Պալացցո Ադոլդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալացցո Ադոլդո
Տեսակպալատ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՀասցեFondamenta S.Simeone Piccolo, 711-712, Santa Croce
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Ադոլդո (իտալ.՝ Palazzo Adoldo), պալացցո (պալատ) Վենետիկի Սանտա Կրոչե պատմական շրջանում՝ Մեծ ջրանցքի ափին։ Աջ կողմում Սան Սիմեոն Պիկկոլո եկեղեցին է, ձախում՝ Պալացցո Ֆոսկարի Կոնտարինին[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալացցոն կառուցվել է 16-րդ դարի առաջին կեսին Ադոլդո ընտանիքի համար։ Հայտնի է, որ Ադոլդո ընտանիքի նախնիները ծագումով հույներ են եղել, քաղաքի հիմնադրման առաջին շրջանում բնակություն են հաստատել Վենետիկում և զգալի ֆինանսական ներդրում են ունեցել մոտակայքում գտնվող Սան Սիմեոնե Պիկկոլո եկեղեցու կառուցման գործում։

Ընտանիքը վենետիկյան պատրիկության անդամ էր, նրանց էր պատկանում Անդրո կղզին և Սերչինո կղզու կեսը. այս կղզիները ընտանիքի վերջին ներկայացուցիչը՝ Ադոլդո Նիկոլոն, որը մահացել է 1432 թվականին, վաճառել է Միկելներ ընտանիքին։

Լյուսիա Ադոլդոն պալատը նվիրաբերել է Սան Սիմեոն Պիկկոլո եկեղեցու ծխին, ինչի մասին վկայում է ճակատի մակագրությունը։ Այն նաև նշում է, որ 1520 թվականին շենքը վերակառուցել և ընդլայնել է Վիտտորե Սպիերան։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալացցոն եռահարկ շինություն է, չորրորդ հարկում մանսարդ է։

Առաջին հարկը կառուցված է սպիտակ քարից և ունի կարճ ուղղանկյուն պատուհաններ։ Երկրորդ և երրորդ հարկերը զարդարված են հոնիական սյուներով բիֆորիներով։ Յուրաքանչյուր բիֆորիի կողքին սիմետրիկորեն կառուցված են երկու մոնոֆորներ։ Վերջին հարկում՝ ձեղնահարկի կենտրոնում տրիֆորա է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marras, Giovanni; Pogačnik, Marko (2006). Giuseppe Samonà e la scuola di architettura a Venezia (իտալերեն). Il poligrafo. էջ 40. ISBN 9788871154169. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին. Արխիվացված է Փետրվար 17, 2022 Wayback Machine-ի միջոցով:
  2. Crowley, Roger (2012). City of Fortune: How Venice Ruled the Seas (անգլերեն). Random House Publishing Group. ISBN 9780679644262. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին. Արխիվացված է Փետրվար 17, 2022 Wayback Machine-ի միջոցով: