Չմենի հաճելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չմենի հաճելի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Չմենի
Տեսակ Չմենի հաճելի
Լատիներեն անվանում
Cyme suavis


Չմենի հաճելի (լատին․՝ Cyme suavis), վարդազգիների ընտանիքի, չմենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է, մինչև 1 մ բարձրությամբ, ծռմռված ճյուղերով, որոնք երիտասարդ տարիքում ծածկված են խիտ, թաղիքանման աղվամազով, ավելի ուշ մերկանում են, ստանալով բալակարմիր գունավորում։ Տերևները ներքևի կողմից սպիտակ թաղիքապատ են, վերևի կողմից կապտականաչավուն, կլորավուն կամ լայն ձվաձև, բավականին մանր, մոտ 1 սմ երկարությամբ, փոսիկավոր գագաթով կամ սրածայր։ Ծաղիկները խմբված են խիտ, ճյուղավորված վահաններում։ Հիպանթիումը սպիտակ թաղիքավոր է։ Պտուղները վառ կարմիր են, համարյա գնդաձև, մերկ, երկուական, յուրաքանչյուրը մեկ կորիզով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, հյուսիսարևելյան Չինաստանում։ Հանդիպում է մեր հանրապետության հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, որտեղ աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում, քարքարոտ լեռնալանջերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում փորձարկել կանաչապատման բնագավառում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 326։