Չեռնոգորիայի ծովափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեռնոգորիայի ծովափ
Երկիր Չեռնոգորիա
ՎարչատարածքՉեռնոգորիա
Քարտեզ
Քարտեզ

Չեռնոգորիայի ծովափ ( սերբ.՝ Црногорско приморје), պատմականորեն հայտնի է Լիտորալ անվանումով, Չեռնոգորիայի ափամերձ կամ առափնյա շրջանն է, որը սահմանակից է Ադրիատիկ ծովին։ [1] Օսմանյան ներխուժման հետևանքով ափի մի մասն անցել է Ավստրիայի, մյուս մասը՝ Թուրքիայի տիրապետության տակ, սակայն 1878 թվականին ռուս-թուրքական պատերազմի արդյունքում ազատագրվել է թուրքական օկուպացված հատվածը, 1918 թվականին էլ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ սերբա-չեռնոգորիական ուժերի հաղթանակների արդյունքում՝ ավստրիական օկուպացված հատվածը։ [2]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտորալի տարածքում գտնվող Կոտորը Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն օբյեկտի մի մասն է, որը կոչվում է Կոտորի բնական և պատմա-մշակութային շրջան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թ. քարտեզ,



Չեռնոգորիայի ծովափը (դեղին);



Չեռնոգորիայի իշխանություն (կարմիր).

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանը միջնադարում եղել է Սերբիայի կազմում։ Սերբական կայսրության անկումից հետո նրա մեծ մասը հետագայում մտավ Սերբական բռնապետության կազմի մեջ։ Զետան, որը գտնվում էր Ցռնոյևիչիների ձեռքում, 1499 թվականին կցվեց Սկյուտարի սանջակի տարածքին, կորցրեց իր անկախությունը, դարձավ Օսմանյան կայսրության վասալը[3]։ 1514 թվականին այդ տարածքն անջատվեց Սկյուտարի սանջակից և սահմանվեց որպես Չեռնոգորիայի առանձին սանջակ՝ Սքենդերբեգ Ցռնոյևիչի իշխանության ներքո։ 1528 թվականին, երբ նա մահացավ,Չեռնոգորիայի սանջակը միացվեց Սկյուտարի սանջակին՝ որպես առանձնակի վարչական միավոր՝ որոշակի ինքնավարությամբ[3]։

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնյան Ֆրանսիան 1810 թվականին գրավեց ափի ծայրարևմտյան հատվածները։ Այնտեղ կազմվորվեց Կատարո վարչական միավորը Իլիրիայի գավառների ենթակայությամբ (1811)։ 1815 թվականին այդ նույն տարածքները գրավեց Հաբսբուրգների միապետությունը և մտցրեց Դալմաթիայի թագավորության կազմի մեջ։

Համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանը ներառում է հետևյալ համայնքները.

  • Հերցեգ Նովի
  • Տիվատ
  • Կոտոր
  • Բուդվա
  • Բար
  • Ուլցին

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեռնոգորիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopedia Britannica, 2021
  2. Encyclopedia Britannica, 1918
  3. 3,0 3,1 Ćorović, Vladimir (1933). Istorija Jugoslavije (Serbian). Beograd: Narodno Delo. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին. «Год. 1499. припојена је била Црна Гора скадарском санџакату. Али, год. 1514. одвојио је султан поново и поставио јој за управника, као санџак-бега, потурченог Станишу, односно Скендер-бега Црнојевића.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոգորիայի ծովափ» հոդվածին։