Չավդար Մութաֆով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չավդար Մութաֆով
Ծնվել էհոկտեմբերի 1, 1889(1889-10-01)
ԾննդավայրՍևլիևո, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էմարտի 10, 1954(1954-03-10) (64 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրական քննադատ
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Թեմաներէսսե, կարճ պատմվածքներ
 Chavdar Mutafov Վիքիպահեստում

Չավդար Մութաֆով (բուլղար․՝ Чавдар Мутафов, հոկտեմբերի 1, 1889(1889-10-01), Սևլիևո, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա - մարտի 10, 1954(1954-03-10), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ճարտարապետ, գրող, երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում համարվել է առաջատար էքպրեսիոնիստ գրող[1][2]։ Հանդես է եկել նաև «Չավդար» անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չավդար Մութաֆովը ծնվել է բուլղարական Սևլիևո քաղաքում։ 1908-1914 թվականներին Մյունիխում ուսանել է ճարտարապետություն[2]։ Ամուսնացել է Ֆանի Պոպովա-Մութաֆովայի հետ[1]։

Մութաֆովն աշխատել է որպես ճարտարապետ։ Տպագրել է էսսեներ Zlatorog (Ոսկեղջյուր) ամսագրում, հարցազրույցներ է ունեցել ժամանակակից արվեստի, երաժշտության, ֆիլմերի և արդյունաբերական դիզայնի մասին։ Բացի էսսեներն ու վեպերը գրել է գրոտեսկ ժանրի գործեր, կարճ պատմվածքներ[2]։ Նրա ստեղծագործությունները գրաքննության են ենթարկվել Բուլղարիայում կոմունիստական վարչակարգի օրոք[2]։

Մահացել է 1954 թվականին Սոֆիայում[2]։

1993 թվականին տպագրվել է նրա էսսեների ընտրանին[2]։

Ընտրյալ երկեր[2][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zeleniiat kon (Կանաչ ձին), էսսե (1920)
  • Diletant (Դիլետանտ), վեպ (1926)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 De Haan, Francisca; Bucur, Maria; Daskalova, Krassimira (2008). Aspasia 2008: International Yearbook of Central, Eastern, and Southeastern European Women's and Gender History. էջ 102. ISBN 1845456343.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Chevalier, Tracy (2012). Encyclopedia of the Essay. էջ 588. ISBN 1135314101.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չավդար Մութաֆով» հոդվածին։