Չաստուշկա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաստուշկա (ռուսերեն` Часту́шка) - ռուսական ժողովրդական քնարերգության տարածված տեսակներից մեկը։
Սովորաբար բաղկացած է չորս տողից։ Լինելով կյանքի երևույթների անմիջական արձագանքը, չաստուշկաները ստեղծվում են շատ բազմազան թեմաներով` հասարակական-քաղաքական կյանք, սեր, կենցաղ, աշխատանք, բնություն և այլն։ Մեծ մասամբ ունեն երգիծական, կատակախառն բնույթ, կատարվում են երգի ուղեկցությամբ։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 223։