Ուկրաինայի պողոտա (Լիսաբոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի պողոտա
պորտ.՝ Avenida da Ucrânia
Երկիր Պորտուգալիա
Գտնվում էԼիսաբոն
Երկարություն450 ± 1 մետր

Ուկրաինայի պողոտա (պորտ.՝ Avenida da Ucrânia), պողոտա Լիսաբոնի 4-րդ թաղամասում։ Գտնվում է Պորտուգալիայի մայրաքաղաքի հյուսիսարևելյան հատվածում` Լիսաբոնի մետրոպոլիտենի Բելա-Վիշտա կայարանի մոտ։ Ձգված է Բուլղարիայի հրապարակից մինչև Բելա-Վիշտայի օղակ։

Պաշտոնապես բացվել է 2008 թվականի հունիսի 23-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կողմից Պորտուգալիա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ[1]։ Այս փողոցը պորտուգալացիների շնորհակալությունն է արտահայտում ուկրաինացիների աշխատասիրության և քաղաքի ու երկրի վերականգնման համար ուղղված աշխատանքների համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фотогалерея. Официальный визит Президента Украины в Португалию. 23-24 июня 2008 года». Президент Украины. 23 июня 2008. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 26-11-2008-ին.
  2. «В Португалии сказали Ющенко, что очень ценят работящих украинцев». УНІАН. 24 июня 2008. Վերցված է 26-11-2008-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]