Շնորհակալություն (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնորհակալություն
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Տարասով
ՍցենարիստՀենրիխ Սապգիր
Բեմադրող նկարիչԴանիիլ Մենդելևիչ
ԵրաժշտությունԲորիս Շնապեր
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1973

«Շնորհակալություն» (ռուս.՝ «Спасибо»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ այն մարդկանց մասին, ովքեր ստեղծում և վարում են ինքնաթիռներ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները թռչում են ինքնաթիռով։ Թռիչքից հետո նրանք ասացին․ «Շատ շնորհակալություն, ընկե՛ր օդաչու»։ Օդաչուն պատասխանեց․ «Ես ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ ինքնաթիռը։ Բայց եթե շնորհակալություն եք ուզում հայտնել, ավելի լավ է շնորհակալություն հայտնեք կոնստրուկտորին»։ Երեխաները գնացին կոնստրուկտորի մոտ և ասացին․ «Շնորհակալությո՛ւն։ Մեզ շատ դուր եկավ Ձեր ինքնաթիռը»։ Կոնստրուկտորը պատասխանեց․ «Ավելի լավ է շնորհակալություն հայտնեք բանվորներին»։ Հավաքման արտադրամասում բանվորը պատասխանեց երեխաներին․ «Այստեղ կարևորը լավ մետաղ ունենալն է։ Ավելի լավ է շնորհակալություն հայտնեք ձուլորդին»։ «Իսկ դուք գիտե՞ք, որ մետաղը հանքից է բերվում։ Դուք ավելի լավ է շնորհակալություն հայտնեք հանքափորին»։ Հանքափորը տղաներին ասաց, որ շնորհակալություն պետք է ասել երկրաբանին, որը գտել է հանքը։

Երբ վերջապես տղաները դիմավորեցին երկրաբանին, ասացին. «Շնորհակալությո՛ւն։ Չէ՞ որ դուք եք գտել հանքը սարերի ետևում, որից զոդել են մետաղը, որը դարձել է շողշողացող օդաավ»։ «Դուք ավելի լավ է շնորհակալություն հայտնեք օդաչուին այն բանի համար, որ երկրաբանների արշավախումբը տարել է հեռու տայգա»։

Եվ այն ժամանակ տղաները որոշեցին․ «Մենք բոլորս ուղարկում ենք շատ շնորհակալություն նրան, ով ստեղծել և վարում է թևավոր հրաշքը»։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վլադիմիր Տարասով
Սցենարիստ Հենրիխ Սապգիր
Բեմադրող նկարիչ Դանիիլ Մենդելևիչ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսանդր Դավիդով
Վլադիմիր Արբեկով
Գալինա Բարինովա
Ալեքսանդր Մազաև
Յուրի Բատանին
Վիկտոր Արսենտև
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպազիտոր Բորիս Շպաներ
Հնչյունային ռեժիսոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Պյոտր Ֆրոլով
Մոնտաժող Տ․ Սազոնովա
Տնօրեն Ֆեոդոր Իվանով
Տեքստը կարդում են Տանյա Ռուբցովա
Վերա Ստերլիկովա
Գալյա Շոպինով
Դերերը հնչյունավորել են Մարիա Վինոգրադովա (կարդում է տեքստը)
Լև Լյուբեցկի (կոնստրուկտոր)
Վասիլի Լիվանով (բանվոր)
Ռոման Ֆիլիպով (հանքափոր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]