Շենլի Քասվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շենլի Քասվել
Ծնվել է1991, դեկտեմբերի 3 (24 տարեկան)
ԾննդավայրՍարասոտա,ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի

Շենլի Քասվել (դեկտեմբերի 3, 1991(1991-12-03)[1], Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ)[2], ամերիկացի դերասանուհի։ Հրավիրվել է խաղալու հեռուստասերիալներում, որոնցից են «ՀՎՀ։ Նյու Յորք», «Ոսկորներ», «ԱյՔարլի» և «Միջինը»[3]։ Ավելի հայտնի է «Պատիժ դպրոցում» ֆիլմում Ռիլի Ջոնսի և «Անեծքը» ֆիլմում Անդրեա Փերրոնի գլխավոր դերերը խաղալու համար։ Ներկայումս կրկնվող դեր է խաղում «ՆՔՀԾ։ Նոր Օռլեան» հեռուստասերիալում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենլի Քասվելը ծնվել և մեծացել է Սարասոտա շրջանում (Ֆլորիդա)։ 8 տարեկանում սկսել է խաղալ տեղական թատրոնում։ Ավագ դպրոցում ներգրավվել է "Teen Source" թատերախմբում, որի նպատակն էր դեռահասներին հասարակական հարցերի վերաբերյալ գիտելիք տալ։ Շենլին 2007 թ․ մեկնել է Լոս Անջելես՝ հետագա ընթացք տալու իր կարիերային, որտեղ հրավիրվել է շատ դերեր խաղալու։ Նա առաջին անգամ աշխատել է 15 տարեկանում` որպես մոդել։ Նաև ուսումնասիրել է մշակութային մարդաբանություն Լոս Անջելեսի Կալիֆոռնյան համալսարանում։

Շենլին առաջին անգամ հանդես է եկել «Disney Channel»«Բարելավվող հարաբերություններ» լիամետրաժ ֆիլմում և «Պատիժ դպրոցում»[4] սարսափ ֆիլմում առաջին անգամ խաղացել է գլխավոր դերերից մեկը` որպես Ռիլի Ջոնս[5]։ Նկարահանվել է «Անեծքը» սարսափ ֆիլմում՝ խաղալով Անդրեա Փերրոնի երկրորդական դերը, որը նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմն էր։ Վերջերս գլխավոր դեր է խաղացել «Սպիտակաձյունիկը. մահացու ամառ» հեքիաթի էկրանավորված նոր տարբերակում[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի դերեր
Տարի Անվանում Դեր Նշումներ
2009 «Փոքրիկ հաղթանակներ» Կատրին կարճամետրաժ ֆիլմ
2011 «Պատիժ դպրոցում» Ռիլի Ջոնս
2012 «Սպիտակաձյունիկը.մահացու ամառ» Սպիտակաձյունիկ Direct to-DVD
2012 «Հոսանքին հանձնված» Մո կարճամետրաժ ֆիլմ
2013 «Արի ինձ գտիր» Ջեննի Շուգար կարճամետրաժ ֆիլմ
2013 «Անեծք» Անդրեա Փերրոն
2013 «Այքան լավ է» Բրիտանի
Այլ դերեր
Տարի Անվանում Դեր
2008 «Զոուի 101» Օդրի
2009 «Բարելավվող հարաբերություններ» Կամիլլա Ֆարադեյ
2010 «ԱյՔարլի» Տառա
2010 «Ոսկորներ» Դիդի
2010 «Ադամ Կարոլլայի անանուն նախագիծը» Լյուսի
2010 «Մենտալիստը» Նադին Ռուսսո
2011 «Միջինը» Սամանտա
2011 «ՀՎՀ։ Նյու Յորք» Ռեյչել Ուեբեր
2013 «Վեգաս» Պատրիսիա
2014–մինչև հիմա «ՆՔՀԾ։ Նոր Օռլեան» Լորել Փրայդ
2014 «Կարմիր Գոտի» Լենի Ուելլեր
2014 «Դիվահալածություն ավագ դպրոցում» Օլիվիա Մարքս
2015 «Գիշերային հերթափոխ» Ռեյչել Լոուսոն
2015 «Կարիճ» Դորի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Shanley Caswell Discusses Her Role In Detention and Other Upcoming Projects». FlickDirect.
  3. Fasehun, Sola (2012 թ․ մարտի 19). «Shanley Caswell Has the Right Stuff». Campus Circle.
  4. Simpson, David (2012 թ․ դեկտեմբերի 4). «'Detention': Josh Hutcherson and Shanley Caswell Interview». Hollywood Reporter.
  5. Dickson, Evan (2012 թ․ ապրիլի 13). «Shanley Caswell Talks 'Detention', The ADD Generation And 'The Warren Files'». Bloody Disgusting.
  6. Harman, Harout (2012 թ․ փետրվարի 9). «Hayley McFarland and Shanley Caswell Join The Warren Files». MovieWeb. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]