Տպագրական կաղապարների պատրաստման համար պոլիգրաֆիական տպատառերից տեքստի տողեր կազմելու գործընթաց։ Տարբերում են ձեռքի, մեքենայացված և ավտոմատացված շարվածքներ։ Լինում է տպագրական (բաղկացած է առանձին լիտերներից կամ միաձույլ տողերից, օգտագործվում է որպես բարձր տպագրության, կաղապար) և լուսագրաֆիկական (լուսաշարվածք)՝ տեքստը գրանցվում է լուսազգայուն նյութի վրա (նեգատիվների կամ դիապոզիտիվների տեսքով), օգտագործվում է տպագրության բոլոր եղանակների համար լուսամեխանիկական տպագրական կաղապարներ պատրաստելիս։
Շարված սյուներ, էջեր կամ տեքստի շարվածքի տպագրական կաղապար։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։