Շառլոտա Կազիրագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլոտա Կազիրագի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3, 1986(1986-08-03)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր, La Colle, Մոնակո
Քաղաքացիություն Մոնակո
ԿրթությունFrançois-Couperin High School? (2004), Լիցեյ Ֆենելոնա, Փարիզ Սորբոնի համալսարան (2007), Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Ժանին Մանուելի դպրոց
Մասնագիտությունլրագրող, equestrian, քաղաքական գործիչ, գրող և ազնվական
ԱմուսինDimitri Rassam?[3]
Ծնողներհայր՝ Ստեֆանո Կազիրագի[1], մայր՝ Հանովերի արքայադուստր Կարոլինա[1]
ԵրեխաներՌաֆայել Էլմալեհ[1][4][3] և Balthazar Rassam?[1][3]
 Charlotte Casiraghi Վիքիպահեստում

Շառլոտա Մարի Պոմելին Կազիրագի (իսպ.՝ Charlotte Marie Pomeline Casiraghi, օգոստոսի 3, 1986(1986-08-03)[1][2], , La Colle, Մոնակո), լրագրող և կին գործարար Մոնակոյից, Մոնակոյի գահի գծում 8-րդը։ Մոր կողմից նրա պապը եղել է Մոնակոյի արքայազն Ռենե III-ը, իսկ տատը՝ ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլին։ Անվանակոչվել է ի պատիվ պապի մոր՝ Մոնակոյի դքսուհի Շառլոտա արքայադստեր անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտա Մարի Պոմելին Կազիրագին ծնվել է 1986 թվականի օգոստոսի 3-ին Մոնակոյի Լա Կոլե քաղաքում գործարար Ստեֆանո Կազիրագիի (1960-1990) և Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի (1957) ընտանիքում, որոնք ամուսնացել էին 1983 թվականի դեկտեմբերի 29-ին։ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին մրցարշավի ժամանակ Կազիրագին ավտովթարի ենթարկվեց։ Շառլոտան երկու եղբայր ունի, ավագը՝ Անդրեա Կազիրագին (1984) և կրտսերը՝ Պիեռ Կազիրագին (1987), ինչպես նաև Էրնս Ավգուստ V-ի հետ մոր երրորդ ամուսնությունից ծնված կրտսեր խորթ քույրը՝ Ալեքսանդրան, Հանովերի արքայադուստրը (1999)։ Սովորել է Ֆենելոնի լիցեյում։ Զբաղվում է ձիավարությամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2015 թվականներին Շառլոտան ամուսնացած է եղել դերասան Գադ Էլմալեհի հետ[5]։ Նախկին զույգն ունի որդի՝ Ռաֆայել Էլմալեհը (ծնվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 3,2 https://www.gala.fr/stars_et_gotha/raphael_elmaleh (ֆր.)
  4. Rousset A. Raphaël, le fils de Charlotte Casiraghi et Gad Elmaleh attire tous les regards (ֆր.)Hearst Shkulev Media, Marie Claire Album, 1937. — 400 p. — ISSN 0025-3049
  5. «Charlotte Casiraghi Leaves Her Much Older Boyfriend and Heads to Monaco with Their 17-Month-Old Son, PEOPLE Confirms». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  6. Шарлотта Казираги и Гад Эльмалех стали родителями

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտա Կազիրագի» հոդվածին։