Շանս (ֆիլմ, 2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Շանս
տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ստեղծման երկիր Ուկրաինա
հիմնական թեմաԽլություն
Ծանոթագրություններ

«Շանս», 13 րոպե տևողությամբ կինոնկար։ Ուկրաինացի երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Ֆեմիչովի կարճամետրաժ ֆիլմն է: Ուկրաինայում առաջին ֆիլմն է խուլերի մասին և խուլերի համար։ Աշխարհում առաջին ֆիլմը, որտեղ օգտագործվել է միմիկաներով երգ՝ որպես ֆիլմի անբաժանելի մաս։ Բարոյահոգեբանական ֆիլմ է։ Այսօր այն հանդիսանում է Ուկրաինայի ամենատիտղոսավոր կարճամետրաժ ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը իմանում է այն մասին, որ լուրջ հիվանդ է՝ քաղցկեղ ունի։ Այդ ժամանակ որդին ստանում է փառատոնին մասնակցելու հրավեր։ Պատահաբար նա իմանում է մոր հիվանդության մասին, սկսում է նախապատրաստումները, բայց ոչինչ չէր ստացվում։ Փորձից վերադառանլիս այցելում է եկեղեցի, որպեսզի աղոթի մոր առողջության համար։ Փառատոնին՝ ելույթի ժամանակ, նրան բեմից հրում են։ Չնայած այս ամենին, նա իր մեջ ուժ է գտնում ոչ միայն ելույթ ունենալ, այլ նաև հաղթել։ Սրա շնորհիվ շահում է հիվանդ մոր բուժման համար անհրաժեշտ գումարը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆոմիչով
  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Ֆոմիչով
  • Պրոդյուսեր՝ Ալեքսանդր Ֆոմիչով
  • Օպերատոր և մոնտաժող՝ Վիկտորիա Օսմոլովսկայա
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Կոչևանով
  • Դիզայներ՝ Սերգեյ Օսմոլովսկի

Գլխավոր դերերի դերասաններ՝ Վիտալի Գարբուզյուկ և Նիտալիա Դմիտրուկ

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 9-ին Կիևում՝ УТОГ մշակույթի կենտրոնում, կայացել է «Շանս» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել ուկրաինական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, ֆիլմին վերաբերող հարցերի գործակալության փոխնախագահ Ս. Պրիտուլան, խուլերի ուկրաիանական ընկերության փոխնախագահ Ի. Չեպչինը, ուկրաինական «Ինտեր», «Գլաս » հեռուստաալիքները, «Մեր ապրուստը», «Ուկրաինան երիտասարդ է» թերթերի լրագրողները։ Պրեմիերան բաղկացած էր 2 մասից. 1-ին՝ Միմիկայի և ժեստերի «Ծիածան» թատրոնի դերասանների և էստրադային ու կրկեսային Լ. Ուտյոսովի անվան ակադեմիայի ուսանողների մասնակցությամբ համերգային ծրագիր, 2-րդ՝ ֆիլմի ցուցադրում[1]։

Ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 5-ին Սիմֆերոֆոլում`հանրապետական երիտասարդական գրադարանում կայացել է ֆիլմի ցուցադրությունը։ Ներկայացմանը գնացել են ուսանողներ և խուլուհամր մարդիկ։

Միջոցառումը լուսաբանել են «Ղրիմ», «Սևծովյան հեռուստառադիոընկերություն», « ԻՏՎ» ղրիմական հեռուստաընկերությունները, ինչպես նաև «Իրադարձություն»[2] «Հարավային մայրաքաղաք»[3][4] թերթերի լրագրողները։

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 6 միջազգային փառատոնների խաղարկային ֆիլմ՝ «Գրան-պրի», «Լավագույն երիտասարդական ֆիլմ», «Լավագույն տղամարդու դեր»
  • 1 համաուկրաինական կինոփառատոն խուլերի շրջանում՝ «Գրան-պրի»
  • 3 միջազգային կինոփառատոն «Սվիրսկի առասպել 2011», «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ»[5]
  • Միջազգային փառատոն «Խարկովյան յասաման 2011» Լ. Գուրչենկովի անվան մրցանակ
  • Միջազգային փառատոն «Առողջ և դրական ֆիլմ», «Գրան-պրի»
  • համաուկրաինական փառատոն «Երջանկություն», «Հոգեբանական ֆիլմ-էսսե» անվանակարգի հաղթող
  • համաուկրաինական մրցույթ «Նկարահանիր քեզ հուզող խնդրի, Բրիտանական ռադայի աջակցության մասին ֆիլմ», «Գրան-պրի»
  • 1 միջազգային երիտասարդական ուղղափառ կինոփառատոն, 2-րդ աստիճանի դիպլոմ
  • 10 Միջազգային փառատոն կարճամետրաժ ֆիլմ «Յարոսլավլ 2011», 2-րդ աստիճանի դիպլոմ
  • 1 համաուկրաինական ուղղափառ փառատոն «Small video», «Լավագույն ռեժիսորական աշխատանք»
  • 1 միջազգային փառատոն սոցիալական կարճամետրաժ ֆիլմ, «Մերկ թագավորը», «Լավագույն դերասան»[6]
  • Սուրբ Աննայի անվան Ռուսաստանի ազգային մրցանակի թեկնածու

Շնորհակալագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011` «Շնորհակալություն հայտնող նամակ» Ալեքսանդր Ֆոմիչովին`«Շանս» ֆիլմի հեղինակին և ռեժիսորին,խորը հումանիտարիզմի և խորաթափանցություն համար (կինոյի պետական գործակալության ղեկավար Կոպիլովին)
  • 2011՝ «պատվոգիր» կենտրոնական կառավարության նախագահությունը УТОГ պարգևատրում է «Շանս» ֆիլմի բեմադրող-ռեժիսոր Ալեքսանդր Ֆոմիչովին բարձր պրոֆեսիոնալիզմի, հատուկ կշռով ներդրման և չլաողների մեջ երիտասարդական և մանկական կինոմոտատոգրաֆիայի քարոզչության համար(Նախագահության ղեկավաէ Պ. Մակսիմենկո)։
  • 2011՝ «Շնորհակալագիր» համաուկրաինական կանանց միությունը հայտնում է շնորհակալություն «Շանս» ֆիլմի ստեղծագործական թիմին (Ա.Ֆոմիչովին, Վ. Օսմոլովսկուն, Վ. Գարբուզյուկին, Ն. Դմիտրուկին), որը նվիրված է լսողության թերություններով մարդկանց (Կանանց «Ուկրաինայի գենոֆոնդի համար» միության նախագահ Լիլիա Պիլտյայ)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В Украине сняли первый фильм о глухих и для глухих | Новости. Новости дня на сайте Подробности
  2. Связной с миром звуков. Молодой симферополец создал уникальный фильм для глухих — Еженедельник «События» (Крым). Новости Крыма онлайн, новости Симферополя, новости С …(չաշխատող հղում)
  3. Победитель — Шанс | Еженедельник Южная столица(չաշխատող հղում)
  4. Украинский режиссёр, снявший уникальный фильм для глухих, встретится с симферопольцами (видео) — Новости Симферополя — 0652.ua — сайт города Симферополя
  5. «Подпорожье | Смех, слезы и ком в горле… — БезФормата. Ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «Победители 1 фестиваля «Голый Король» " Naked King " Social Short Film Festival». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.