Շահբայի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահբայի շրջան
արաբ․՝ ناحية شهبا‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԱլ-Սուեյդայի մարզ
Շահբայի գավառ
Ներառում է12 գյուղ և ավան
ՎարչկենտրոնՇահբա
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)31․657
Տարածք263.88
Ժամային գոտիUTC+2

Շահբայի շրջան (արաբ․՝ ناحية شهبا‎‎), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հարավում՝ Ալ-Սուեյդայի մարզում։ Հանդիսանում է Շահբայի գավառի չորս շրջաններից մեկը։ Ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունն կազմում է 31,657 մարդ[1]։

Վարչական կենտրոնն Շահբա քաղաքն է։ Գտնվում է մարզի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիս-արևմուտքում՝ Ալ-Արիկայի շրջան, հյուսիսում՝ Ալ-Սուրա ալ-Սաղիրայի շրջան, արևելքում՝ Շակկայի շրջան, հարավում՝ Ալ-Մուշաննաֆի շրջան, հարավ-արևմուտքում՝ Ալ-Սուեյդայի շրջան, արևմուտքում՝ Ալ-Մազրաայի շրջան։ Քաղաքն ու շրջական ավանները կազմում են 263.88 քառ.կմ տարածք։

Շրջանն ուննի 12 գյուղ և ավան (Բնակչության թվաքանակն ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով է) դրանք են՝

  • Ամրա (արաբ․՝ عمرة‎‎), բնակչություն՝ 1,691
  • Բրեյիկա (արաբ․՝ بريكة‎‎), բնակչություն՝ 1,055
  • Մաջադել (արաբ․՝ مجادل‎‎), բնակչություն՝ 1,832
  • Մարդակ (արաբ․՝ مردك‎‎), բնակչություն՝ 2,891
  • Մտունա (արաբ․՝ المتونة‎‎), բնակչություն՝ 1,366
  • Նեմրե (արաբ․՝ نمرة‎‎), բնակչություն՝ 4,376
  • Սալախեդ (արաբ․՝ صلاخد‎‎), բնակչություն՝ 950
  • Շահբա (արաբ․՝ شهبا‎‎), բնակչություն՝ 13,660
  • Շուեյիմրե (արաբ․՝ السويمرة‎‎), բնակչություն՝ 352
  • Թիմա (արաբ․՝ تيما‎‎), բնակչություն՝ 801
  • Ում Դբեյիբ (արաբ․՝ أم ضبيب‎‎), բնակչություն՝ 770
  • Ում ալ-Զայթուն (արաբ․՝ أم الزيتون‎‎), բնակչություն՝ 1,913

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սիրիայի մարդահամար, 2004»: Սիրիայի Կենտրոնական Վիճակագրական Բյուրո (ԿՎԲ): Վերցված է {{{1}}}: