Նրանք դերասաններ էին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նրանք դերասաններ էին
ռուս.՝ Они были актёрами
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳեորգի Նատանսոն
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Նրանք դերասաններ էին» (ռուս.՝ «Они были актёрами»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Նատանսոնը 1981 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1][2]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1981 թվականի դեկտեմբերին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն հիմնված է Հայրենական մեծ պատերազմի իրական իրադարձությունների վրա։ Գերմանաֆաշիստական զորքերի կողմից գրավված Ղրիմում Սիմֆերոպոլի թատրոնի դերասանները շարունակում են հերոսական պայքարը թշնամու դեմ՝ «Սոկոլ» ընդհատակյա խմբի կազմում։

Բայց ոչ բոլոր մարդիկ են օկուպացված տարածքում իրենց պահում հավասարապես արժանի։ Եղել են նաև նրանք, ովքեր ծառայության են գնացել զավթիչների մոտ և դավաճան են դարձել։ Նրանք էլ ընդհատակայիններին մատնել են գեստապոյին։ 1944 թվականի ապրիլի 10-ին՝ քաղաքի ազատագրումից 3 օր առաջ, ընդհատակայինները գնդակահարվել են Սիմֆերոպոլի ծայրամասում։

Մի քանի դավաճանների հաջողվել է այդ ժամանակ թաքցնել իրենց հանցագործությունները։ Միայն 1980 թվականին նրանք կանգնել են ռազմական տրիբունալի առջև՝ գեստապոյի հետ համագործակցության համար և կրել իրենց արժանի պատիժը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում երգը կատարում է Իոսիֆ Կոբզոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]