Նստարանը (գիրք)
Նստարանը The bench | |
---|---|
Հեղինակ | Մեգան Մարքլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Մանկական գրականություն |
Թեմա | Հայրեր և որդիներ |
Բնօրինակ լեզու | Անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2021 |
Էջեր | 40 |
Նկարազարդող | Քրիտիան Ռոբինսոն |
Հրատարակում(ներ) | Random House Children's Books |
Երկիր | Անգլիա |
Հրատարակման տարեթիվ | 2021 |
Նստարանը (անգլ․՝ «The bench»), պատկերազարդ գիրք երեխաների համար, որի հեղինակը Մեգան Մարքլն է։ Այն հրատարակվել է 2021 թվականի հունիսի 8-ին Random House Children's Books[1][2] հրատարակչության կողմից։ Մեգանը ստեղծել է նաև պատմության աուդիոգիրքը[3]։ Գիրքը նկարազարդել է Քրիստիան Ռոբինսոնը։ Այն Ռոբինսոնի ջրաներկով արված առաջին նկարազարդումն է[3]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի մտահաղացումը եկել է այն բանից հետո, երբ Մեգանն իր ամուսնու՝ Արքայազն Հարրիի համար գրել է բանաստեղծություն՝ նվիրված Հայրերի օրվան։ Մեգանի ոգեշնչումը գրքի համար Հարրիի և իրենց որդու՝ Արչիի հարաբերություններն էին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքը պատմում է հայրիկի և որդու հարաբերությունների մասին՝ նկարագրելով մայրիկի կողմից[3]։ Մամուլի հաղորդագրության մեջ Random House-ի մանկական գրքերի հրատարակչությունն ասել է, որ գիրքը «սրտառուչ կերպով ներկայացնում է հայրերի և որդիների զարգացող և ծավալվող հարաբերությունները և տարբեր միջոցներով հիշեցնում է մեզ, որ սերը որոշակի ձև է ստանում և արտահայտվում նաև ժամանակակից ընտանիքներում»։ Մեգանը նկարագրելէ Ռոբինսոնի «գեղեցիկ և հավիտենական» նկարազարդումները, ասելով, որ դրանք ներկայացնում են «ջերմություն, ուրախություն, հարմարավետություն հայրերի և որդիների հարաբերություներում՝ կյանքի բոլոր անկյուններից»։ Նա և Ռոբինսոնը փորձել են «սերտորեն պատկերել այդ կապը այն ներառող ոսպնայի միջոցով»։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թայմս ամսագրից Ալեքս Օ’Քոնելը գովաբանեց գիրքն իր նկարազարդումների համար, բայց նշեց, որ այն կարիք ունի «լավ պատմության և ռիթմի» և որ այն ավելի անհրաժեշտ է ծնողներին, քան մանկահասակ երեխաներին[4]։ The Independent-ի հեղինակ Սարա Դոուսոնն այն անվանեց «քաղցր, հանգստացնող, քնելիս ընթերցման հարմար» գիրք, որը «դժվար թե որևէ գրական մրցանակ ստանա» և նաև նշել է, որ այն ավելի շատ գրավում է մեծերին, քան երեխաներին[5]։ Գրելով The Daily Telegraph-ի համար Քլեր Օլֆրին[6] գտել է, որ «Նստարանը» «պարտավորեցնող սիրո ձև ունի» և քննադատել է գրքի քերականությունն ու «սեռով պայմանավորված» պատմությունը։ Էմիլի Ֆիլիպսը «Evening Standard»-ից ծափահարության է արժանացրել գրքին՝ «փափուկ ոտանավորների և նուրբ ջրաներկերի» համար և գնահատել գրքի կապը տարբեր ընտանիքների հետ[7]։ «The Irish Times»-ի համար Ռոզիտա Բոլանդը գովել է Ռոբինսոնի ջրաներկով պատկերները, դրանք անվանելով «սիրելի», իսկ դքսուհու գրվածքը պիտակավորել է՝ որպես «ծայրահեղ պառակտված»[8]։ Գրելով Նյու Յորք Թայմսի համար Սարա Լյալը գովաբանել է գրքի նկարազարդումներն ու հաղորդագրությունները, բայց պիտակավորել հանգավորումը՝ անվանելով «խոշտանգված», իսկ գրվածքը՝ «ոչ սարսափելի, բայց նաև ոչ ցնցող»[9]։
Հունիսի 9-ին գիրքը Ամազոնի բեսթսելլերների ցանկում երրորդն էր, իսկ «Երեխաների հույզերը պատկերող գրքեր» անվանակարգում առաջինը[10]։
Հունիսի 17-ին գիրքը Նյու Յորք Թայմսի մանկական պատկերազարդ գրքերի բեսթսելլերների շարքում առաջինն էր[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Victoria Ward (2021 թ․ մայիսի 4). «Meghan, Duchess of Sussex to publish children's book based on Prince Harry's relationship with their son Archie». Daily Telegraph. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Tolin, Lisa (2021 թ․ հունիսի 8). «How Meghan Markle honored Harry, Archie (and possibly Lilibet) in her new children's book». Today. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Chelsea Ritschel (2021 թ․ մայիսի 4). «Meghan Markle is publishing a children's book inspired by Prince Harry and Archie». The Independent. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «The Bench by Meghan, Duchess of Sussex review — lacking a good story and basic rhythm». The Times. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «'The Bench' review: Meghan Markle's children's book has finally been published – here's our review». The Independent. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Alfree, Claire. «The Bench review: the Duchess of Sussex's semi-literate vanity project leaves Harry holding the baby». The Telegraph. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «The Bench review: Meghan Markle's children's book is 'soothing, loving, although a little schmaltzy in places'». Evening Standard. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Meghan Markle has written a children's book. It's awful». The Irish Times. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Lyall, Sarah. «The Tortured Rhyme and Reason of Meghan Markle's Picture Book Debut». New York Times. Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Meghan Markle's Book'The Bench' Jumps to Third on Amazons Bestseller List». Newsweek. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Meghan Markle's 'The Bench' tops New York Times bestsellers list in children's picture books category». Fox News. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.