Նույնպես մարդիկ են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նույնպես մարդիկ են
ռուս.՝ Тоже люди
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳեորգի Դանելիա[1]
Սցենարի հեղինակԳեորգի Դանելիա
ԴերակատարներՎսևոլոդ Սանաև, Yevgeny Kudryashyov?, Լև Դուրով և Մանոս Զախարիաս
ՕպերատորՆիկոլայ Օլոնովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն13 րոպե

«Նույնպես մարդիկ են» (ռուս.՝ «Тоже люди»), 1959 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ։ Պատմական կինովել է, որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Դանելիան[2][3][4][5] Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի մի հատվածի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշեր, ձմեռային անտառ, 1812 թվական։ Խարույկի շուրջ նստած շիլա են ուտում երեք ռուս զինվոր՝ երիտասարդ Զալետաևը, տարեց բեղավորն ու  միջին տարիքի կարմրահերը։ Զալետաևը կարծում է, որ ինքը «Պոլեոնին երկու անգամ գերեվարել է»։ Ավագ զինվորները բարեհամբույր ծաղրում են նրան և պառկում քնելու։ Հանկարծ թփերի հետևից դուրս են գալիս երկու մրսած, սոված, բոբիկ ֆրանսիացի զինվորներ, որոնք հեռացել են իրենց զորամասից։ Ուշաթափված սպային ռուսները տանում են գնդապետի մոտ, իսկ նրա դողացող ընկերոջը հյուրասիրում են շիլա ու օղի։ Ջերմացած ֆրանսիացին երգում է մի երգ, Զալետաևը ձայնակցում է նրան։ Ֆրանսիացի զինվորը քնում է նրա ծնկների վրա։ «Նույնպես մարդիկ են»,- բացականչում է տարեց զինվորը և ծածկում նրան իր պարկով՝ վերմակի փոխարեն։ Զալետաևը նայում է աստղային երկնքին և ուրախությամբ հառաչում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լև Դուրով - Զալեմատև, երիտասարդ զինվոր
  • Մանոս Զախարիաս - ֆրանսիացի սպա
  • Եվգենի Կուդրյաշև – միջին տարիքի զինվոր
  • Վսևոլոդ Սանաև – տարեց զինվոր
  • Վլադիմիր Ֆերապոնտով – ֆրանսիացի զինվոր[6]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Գեորգի Դանելիա
  • Սցենարի հեղինակ՝ Գեորգի Դանելիա, բնագրի հեղինակ՝ Լև Նիկոլաևիչ Տոլստոյ
  • Օպերատոր՝ Նիկոլայ Օլոնովսկի[7]
  • հնչյունային ռեժիսոր՝ Իննա Զելենցովա
  • Բեմադրող նկարիչ ՝ Պյոտր Վերեմենկո
  • Տնօրեն՝ Մ. Յատակով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0170703/
  2. В Москве простятся с Георгием Данелия
  3. Прощание с Георгием Данелия состоится 9 апреля в Доме кино
  4. Георгий Данелия. Биография
  5. «Фестиваль архивного кино "Белые столбы" открывается в Госфильмофонде России». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  6. Тоже люди (1959) Full Cast & Crew
  7. «Նույնպես մարդիկ են»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]