Նումուլիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նումուլիտներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Նախակենդանիներ
Տիպ Ֆորամինիֆերներ
Դաս Polythalamea
Կարգ Rotaliida
Ընտանիք Nummulitidae
Ցեղ Նումուլիտներ
Լատիներեն անվանում
Nummulites
Lamarck, 1801


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նումուլիտներ (լատին․՝ nummulus՝ մանր մետաղադրամ), ֆորամինիֆերների ենթախմբի մահացած միաբջիջ օրգանիզմների սեռ։ Նումուլիտի մնացորդները հայտնի են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային երկրների վերին կավճի ու պալեոգենի նստվածքներում։ Նումուլիտ ունեցել են ոսպաձև կամ սկավառականման խեցի (տրամագիծը՝ 1.3—5[1] և նույնիսկ մինչև 16 սմ), որը կազմված է եղել միջնորմերով խոռոչների բաժանված բազմաթիվ պտույտներից։ Յուրաքանչյուր նոր պտույտ ամբողջությամբ ծածկել է նախորդին։ Վարել են հատակամերձ կյանք։ Նումուլիտների խեցիների կուտակումներն առաջացրել են նումուլիտային կրաքար, որը կիրառվում է որպես շինանյութ։ Նումուլիտները կարևոր ղեկավարող բրածոներ են պալեոգենի շերտագրության համար։

Հին եգիպտացիները նումուլիտների խեցիները օգտագործում էին որպես մետաղադրամներ, բուրգերի կառուցման ժամանակ օգտագործվող կրաքարը պարունակել է նումուլիտներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Isquirth, Irwin Richard (2011). In The World Book Encyclopedia. print.