Նոր ավետաբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր ավետաբեր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1928
ԳրասենյակՀալեպ

«Նոր ավետաբեր» («Նոր աւետաբեր»), կրոնաբարոյական, կրթական, գիտական երկշաբաթաթերթ, ապա՝ պարբերագիրք։ Սիրիայի և Լիբանանի հայ ավետարանական միության պաշտոնական հրատակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1928-1934 թվականներին Հալեպում։ Արտոնատերը եղել է Կարապետ Հարությունյանը, տնօրեն-խմբագիրը՝ Տիգրան Խրլոպյանը։

Պարբերականը տպագրել է հոգևոր, պատմագիտական և այլ բովանդակության նյութեր, ճանաչված մարդկանց կենսագրություններ, լուսաբանել է միության գործունեությունը, անդրադարձել է սիրիահայ ու լիբանանահայ համայնքների առօրյային և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։