Նոամ Սոլբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոամ Սոլբերգ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22, 1962(1962-01-22) (62 տարեկան)
ԾննդավայրՀայֆա, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան
Մասնագիտությունդատավոր
Զբաղեցրած պաշտոններJustice of the Supreme Court of Israel?
 Noam Solberg Վիքիպահեստում

Նոամ Սոլբերգ (եբրայերեն՝ נעם סולברג‎, հունվարի 22, 1962(1962-01-22), Հայֆա, Իսրայել), իսրայելցի իրավաբան, Իսրայելի Գերագույն դատարանի դատավոր (2012 թվականի փետրվարի 21-ից)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոամ Սոլբերգը ծնվել է 1962 թվականի հունվարի 22-ին Իսրայելի Հայֆա քաղաքում։ Լինելով կրոնական հրեական ընտանիքից՝ նա միջնակարգ կրթություն է ստացել եշիվա «Յավնե»-ում։ Ծառայել է Իսրայելի ռազմաօդային ուժերում, հրաժարական է տվել մայորի կոչումով[2]։

Սոլբերգը իրավաբանական կրթություն է ստացել Երուսաղեմի համալսարանում, որտեղ գերազանցությամբ ստացել է նախ առաջին, ապա նաև երկրորդ աստիճանի իրավագիտություն[2]։

1990-ականներին Սոլբերգը աշխատել է որպես Իսրայելի կառավարության իրավաբանական խորհրդականների օգնական և դասախոսություններ կարդացել Բար Իլանի համալսարանում։ 1998 թվականին նա դարձավ դատավոր և պաշտոն զբաղեցրեց Երուսաղեմի համաշխարհային դատարանում։ 2005 թվականին նա նշանակվել է Երուսաղեմի շրջանային դատարանի դատավոր[2]։

Առաջին անգամ Նոամ Սոլբերգը Իսրայելի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում իր թեկնածությունը ներկայացրել էր 2009 թվականին, այդ ժամանակ նա կարող էր դառնալ Իսրայելի կառավարության իրավաբանական խորհրդականը, սակայն դարձավ Յեհուդա Վայնշտեյնը[2]։

2012 թվականին Սոլբերգը ընտրվել է Իսրայելի Գերագույն դատարանի դատավոր, նրա թեկնածությունը դարձել է ամենավիճահարույցը այդ ժամանակ ընտրված չորս դատավորների շրջանում։ Սոլբերգի նշանակման դեմ հանդես է եկել Գերագույն դատարանի գործող նախագահ Դորիտ Բեյնիշը, մեկ այլ դիրքորոշում է զբաղեցրել Իսրայելի արդարադատության գործող նախարար Յակով Նեեմանը։ Ենթադրվում է, որ այս դիմակայությունը պայմանավորված է նրանով, որ Սոլբերգը բնակիչ է, կրոնական և աջ հայացքներ է դավանում, ի տարբերություն գերագույն դատարանի մյուս դատավորների[3]։

Արդեն հաջորդ օրը իսրայելական «Յեշ Գվուլ» (Կա սահման) կազմակերպությունը Գերագույն դատարան հայց է ներկայացրել, որով պահանջել է չեղյալ հայտարարել Սոլբերգի նշանակումը, հայցվորները դա պատճառաբանել են նրանով, որ դատավորն ապրում է վիճելի տարածքում։ Սակայն հայցը մերժվել է, դատավորներ Էսթեր Հայթը, Ուզի Ֆոգելմանը և Իցհակ Ամիթը (որոնք և քննել են հայցը) դա պատճառաբանել են նախադեպի բացակայությամբ, երբ իսրայելցուն կմերժեին պետական պաշտոնում «ոչ պիտանի» բնակավայրում բնակվելու պատճառով։

Քնեսեթի պատգամավոր Յաակով Կացը ողջունել է Սոլբերգի նշանակումը Գերագույն դատարան։ Կացը կարծում է, որ նոր նշանակումը վերջ կդնի երկրի բարձրագույն դատական ատյանում «կամայականությանը և ոչ օբյեկտիվությանը»։

2012 թվականի փետրվարի 21-ին, երդվելով, դարձել Է Իսրայելի Գերագույն դատարանի դատավոր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новые лица в Верховном суде: кто они». // news.israelinfo.ru. 2012 թ․ հունվարի 6. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Чем знаменит судья Ноам Сольберг». // news.israelinfo.ru. 2012 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  3. Shalom Bear (2012 թ․ հունվարի 6). «There are Judges in Jerusalem» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  4. Гил Ронен. «'Settler' Judge Solberg Settling into Supreme Court Tuesday» (անգլերեն). Аруц Шева. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոամ Սոլբերգ» հոդվածին։