Նիհոնդայրա աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիհոնդայրա աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ385
Երկիր Ճապոնիա
ՎայրShimizu? և Shimizu-ku?
ԲԾՄ303 մետր
Հիմնադրվել է՝1967

Նիհոնդայրա աստղադիտարան (ճապ.՝ 日本平観光天文センター, աստղադիտարանի կոդը` — «385»[1]), աստղադիտարան Ճապոնիայում, տեղակայված է Սիուձոկա պրեֆեկտուրայի Ծիմիդզու գյուղի մոտ գտնվող բլրի վրա[2]։ Աստղադիտարանը երբեմն նաև անվանվում է իր գտնվելու վայրի անունով Սիուձոկայի աստղադիտարան։ Այստեղ, ճապոնացի աստղագետներ Տակեշի Ուրատայի և Մինորու Կիձավայի կողմից հայտնաբերվել են բազմաթիվ աստերոիդներ[2]։

2007 թվականին աստղադիտարանը աշխարհում 43-րդն էր աստերոիդների հայտնաբերման վայրերի ցանկում, այն ժամանակ այստեղ հայտնաբերվել էին 163 աստերոիդներ, սակայն 2016 թվականի տվյալներով այստեղ արդեն հայտնաբերվել են ավելին քան 400 աստերոիդներ[3]։

1983 թվականի փետրվարի 8-ին Գեյսեյի աստղադիտարանում Ցուտոմու Սեկիի կողմից հայտնաբերված աստերոիդը անվանվել է (2880) Նիհոնդայրա ajs astxadita8ani patvin[2]:

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել են 163 աստերոիդ։
  • 7024 աստղաչափական դիտարկումներ հրապարակվել են 1967-ից 2000 թվականները[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «List Of Observatory Codes». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 Schmadel, Lutz D. (2007). «(2880) Nihondaira». Dictionary of Minor Planet Names – (2880) Nihondaira. Springer Berlin Heidelberg. էջ 237. doi:10.1007/978-3-540-29925-7_2881. ISBN 978-3-540-00238-3.
  3. «Minor Planet Discovery Sites». Minor Planet Center. 2016 թ․ փետրվարի 24. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  4. Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանի կատարած բոլոր դիտարկումները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները