Նիկո Թերհո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկո Թերհո
Ծնվել էփետրվարի 3, 1996(1996-02-03) (28 տարեկան)
ԾննդավայրԲարբադոս
Քաղաքացիություն Բարբադոս
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Նիկո Թերհո (անգլ.՝ Niko Terho, փետրվարի 3, 1996(1996-02-03), Բարբադոս), բարբադոսաֆիննական ծագմամբ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերհոն մեծացել է Բարբադոսում, նրա մայրը բարբադոսցի է, իսկ հայրը՝ ֆինն։ Նա Բարբադոսի Սուրբ Միքայելի անվան դպրոցի շրջանավարտ է[1]։ 18 տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք՝ դերասանական արվեստով զբաղվելու համար, որտեղ սովորել է Ուիլյամ Էսպերի ստուդիայում[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հայտնի է դարձել 2020 թվականին «Ինչ-որ բան Հարրիի մասին» ռոմանտիկ կատակերգությունում ունեցած իր դերով[2]։ 2022 թվականին միացել է «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալի 19-րդ եթերաշրջանի դերասանական կազմին և կատարել է Դերեկ և Ամելիա Շեփերդների զարմիկի՝ Լուկաս Ադամսի դերը[3][4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Կերպար Նշում
2019 Քաղցր դառնություն Իթան 1 էպիզոդ
2019 Հովարդ Էնդի Կարճամետրաժ
2020 Ինչ-որ բան Հարրիի մասին Հարրի Թարփին Գլխավոր դեր
2020 Ձյունե աղջիկներ Ջեֆ
2022 Հրշեջ կայան 19 Բժիշկ Լուկաս Ադամս 1 էպիզոդ
2022-2023 Գրեյի անատոմիա Բժիշկ Լուկաս Ադամս 20 էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Born to a Bajan mom, Terho lands role on Grey's Anatomy | Loop Barbados». Loop News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. Bell, BreAnna (2020 թ․ փետրվարի 13). «'The Thing About Harry' Team Talks LGBTQ Representation on TV for a New Generation». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Thompson, Avery (2022 թ․ հոկտեմբերի 6). «Niko Terho: 5 Things To Know About The Handsome New Star Of 'Grey's Anatomy'». Hollywood Life (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Grey's Anatomy Season 19 New Hire Is Jake Borelli's Former Co-Star». E! Online. 2022 թ․ հուլիսի 21. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.