Նիկոլաոս Դաբիզաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաոս Դաբիզաս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1973(1973-08-03)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Պտղոմայիս
Հասակ 187 սանտիմետր
Դիրք պաշտպան

Նիկոլաոս Դաբիզաս (հուն․՝ Νίκος Νταμπίζας, օգոստոսի 3, 1973(1973-08-03)[1][2], Պտղոմայիս), հույն ֆուտբոլիստ, պաշտպան, Եվրոպայի 2004 թվականի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաոս Դաբիզասն իր կարիերան սկսել է «Պոնտի Վերիա» ակումբում։ 1994 թվականին տեղափոխվել է «Օլիմպիակոս»։ 1998 թվականի մարտից մինչև 2003 թվականի դեկտեմբեր նա խաղացել է անգլիական «Նյուքասլ Յունայթեդում»[3]։ «Նյուքասլ Յունայթեդում» հանդես գալու ժամանակ նա խաղացել է և՛ 1998, և՛ 1999 թվականների Անգլիայի գավաթի եզրափակիչներում[4][5]։

2004 թվականի հունվարին Նիկոլաոս Դաբիզասը տեղափոխվել է անգլիական «Լեսթեր Սիթի»[6]։ Չնայած այն հանգամանքին, որ նրա ակումբը լքել է Պրեմիեր լիգան, Նիկոսը 2004 թվականի Եվրոպայի առաջնության համար ընդգրկվել է Հունաստանի հավաքականի կազմում։ 2005 թվականի մայիսին նա պայմանագիր է կնքել «Լարիսա» ակումբի հետ[7][8]։ 2011 թվականի օգոստոսին նա հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին։

Նա Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես է եկել 1994-ից 2004 թվականներին, անցկացրել է 70 հանդիպում, գոլ չի խփել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Football: Newcastle complete pounds 2m signing of Greek defender». The Independent. Independent Print Limited. 1998 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Sport: Football – Arsenal at the double». BBC News. British Broadcasting Corporation. 1998 թ․ մայիսի 16. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Double joy for Man United». BBC News. British Broadcasting Corporation. 1999 թ․ մայիսի 22. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  6. «Dabizas to join Leicester». BBC Sport. 2004 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  7. «Six stars released by Foxes boss». BBC Sport. 2005 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  8. Karriereende für Dabizas transfermarkt.de(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]