Նեֆտյանիկ (մարզադաշտ, Ուֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեֆտյանիկ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՈւֆա
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1967
Բացված1967
Տարողություն15 132[1]
Տնային թիմՈւֆա
Քարտեզ
Քարտեզ
 BetBoom Arena Վիքիպահեստում

«Նեֆտյանիկ» մարզադաշտ (բաշկիրերեն՝ «Нефтсе» стадионы), ֆուտբոլային մարզադաշտ Ռուսաստանի Ուֆա քաղաքում (Բաշկորտոստան), «Ուֆա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզադաշտը։ Բաշկորտոստանի Հանրապետության ամենամեծ մարզական օբյեկտն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1966 թվականին որպես «Ուֆանեֆտխիմ» ԲԲԸ «Նեֆտյանիկ» մարզական կոմբինատ, 1998-2008 թվականներին եղել է «Նեֆտյանիկ» ոչ առևտրային ընկերություն, իսկ 2012 թվականից ունի ժամանակակից կարգավիճակը՝ ինքնուրույն ոչ առևտրային կազմակերպություն[2]։

«Նեֆտյանիկ» մարզադաշտը բացվել է 1967 թվականին։ Վերակառուցվել է 2012-2015 թվականներին։ Վերակառուցումից հետո առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 9-ին՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակներում։ Այդ խաղում տեղի «Ուֆա» ակումբի մրցակիցը Ռուսաստանի գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» էր (0-1)[3]։

Արտաքին պատկերներ
Նախքան վերակառուցումը
Վերակառուցումից հետո


Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթերով մարզադաշտի ամբողջական տարողությունը 15132 նստատեղ է, սակայն սահմանափակ տեսադաշտով տեղերը չեն օգտագործվում։ Այդպիսով, իրական տարողությունը 13573 նստատեղ է։ Մարզակառույցն ունի արհեստական խոտածածկով, ջեռուցման և ոռոգման ավտոմատացված համակարգով ֆուտբոլի դաշտ (105×68 մ), աթլետիկայի վազքուղի (400 մ), թվային էլեկտրոնային ցուցատախտակ, վարչական-կենցաղային շենք[4], ֆիթնես կենտրոն, ֆուտբոլային դպրոցի հատված, 6 սինթետիկ մարզումային դաշտ, որոնցից 5-ի չափսերը 20×40 մետր է)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Нефтяник»
  2. «"НЕФТЯНИК", стадион футбольного клуба "Уфа"». bashenc.online. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Уфа» — «Зенит». Матч состоится в Уфе
  4. «Стадион «Нефтяник»». visit-ufa.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Footlancer - футбольный фриланс». footlancer.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]