Նարեկ սարկավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ սարկավագ
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1988(1988-03-26)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 29, 2020(2020-10-29) (32 տարեկան)
Քաղաքացիությունհայ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունքահանա

Նարեկ Պետրոսյան (Նարեկ սարկավագ Պետրոսյան) մարտի 26, 1988(1988-03-26), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2020(2020-10-29), գնդերեց Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության սպասավոր։ Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականի մարտի 26-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 1994-2004 թվականներին սովորել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2004 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ[2]։ Գևորգյան Հոգևոր ճեմարանը ավարտելուց հետո աշխատել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, ծառայել բանակում, ապա նշանակվել Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության քարտուղար։ ՀՀ Նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագը հետմահու պարգևատրվել են պետական պարգևով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[3]։

Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ, հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ սակավագը ամուսնացած էր, կինը Մարիամ Բզնունին է, դուստրը՝ Մարիամ-Աշխեն Պետրոսյանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը».
  2. «ՍԱՐԿԱՎԱԳԱԿԱՆՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐԱԹՈՌՍՈՒՐԲԷՋՄԻԱԾՆՈՒՄ» (PDF).(չաշխատող հղում)
  3. Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են պետական պարգևներով
  4. «Նարեկ սարկավագ Պետրոսյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում». ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]