Նարեկ (գյուղ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նարեկ-ից)
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի: Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին: |
Նարեկ գյուղը գտնվում է Վանա լճի հարավային մասում, որտեղ ծնվել, գործել և հողին է հանձնվել միջնադարի նշանավոր բանաստեղծ ու հոգևորական Գրիգոր Նարեկացին: Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայաթափվելը, գյուղն ամբողջությամբ եղել է հայաբնակ և ունեցել շուրջ 250 տուն: Այստեղ է գործել հայտնի Նարեկա վանական համալիրը (իր Սբ. Սանդուխտ և Սբ. Աստվածածին եկեղեցիներով և Գրիգոր Նարեկացու մատուռ-դամբարանով, նաև` վարժարանով), ուր ուխտի են եկել Հայաստանի տարբեր հեռավոր վայրերից: Նարեկավանքից 2 կմ հեռավորությամբ եղել է Սուրբի ճգնավայրը` սրբատեղի քարայրը: Ներկայումս վանական համալիրը ամբողջովին ոչնչացված է։