Նատրիումի գերօքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատրիումի գերօքսիդ
Քիմիական բանաձևNa₂O₂
Մոլային զանգված1,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,8 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան675 °C °C
Գոյացան էնթալպիա−513 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար1313-60-6
PubChem14803
EINECS համար215-209-4
SMILES[O-][O-].[Na+].[Na+]
ЕС215-209-4
RTECSWD3450000
ChEBI14119
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նատրիումի գերօքսիդ, նատրիումի պերօքսիդ, , նատրիումի և թթվածնի միացություն, որը պարունակում է անիոն։ Սպիտակ փոշի է, պարունակում է 20,5 զանգվածային ակտիվ թթվածին։ Հալվում է մոտ 600°С-ում բուռն քայքայվելով։ Քայքայվել սկսում է 300 °C-ից բարձր տաքացնելիս (Ջրում հիդրոլիզվում է՝ ։ Փոխազդում է խոնավ -ի հետ՝ ։ Այս հատկությունն օգտագործում են փակ ծավալներում (սուզանավեր, գազապաստարաններ ևն) թթվածնի պարունակությունը օդում վերականգնելու համար։ Ուժեղ օքսիդիչ է՝ թուղթը, ճարպերը, բամբակը, փայտի թեփը նատրիումի գերօքսիդի հետ հպվելիս բոցավառվում են։ 500 °C-ում և 300 մթն ճնշման տակ միանում է թթվածնին՝ առաջացնելով նատրիումի վերգերօքսիդ՝ ։ Նատրիումի գերօքսիդ ստանում են նատրիումը, -ից զտված օդում, օքսիդացնելով (300 °C)։ Տեխնիկական նատրիումի գերօքսիդը պարունակելու պատճառով դեղնավուն է։ Օգտագործվում է որպես սպիտակեցնող միջոց (-ի պինդ փոխարինիչն է) և օքսիդիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 199