Նապաստակը և ճանճը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապաստակը և ճանճը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎալենտին Կարավաև
ՍցենարիստԱլեքսեյ Բատալով
ՀնչյունավորումՄարգարիտա Կորաբելնիկովա[1], Վյաչեսլավ Նևիննի, Նինա Գուլյաևա և Գեորգի Վիցին
ԵրաժշտությունԻգոր Յակուշենկո
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1977

Նապաստակը և ճանճը (ռուս.՝ Зайчонок и муха), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը ստեղծվել է 1977 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Վալենտին Կարավաևի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ նապաստակը չէր լսում իր մայրիկին և շատ վատ էր ուտում։ Ամբողջ ուտելիքը, որ պատրաստում էր նրա մայրիկը, նա թաքուն նետում էր պատուհանից` այդպիսով կերակրելով մեծ, գեր, ագահ, ճանճին։ Վնասակար ճանճը գողանում է նապաստակին, որպեսզի նրա օգնությամբ շանտաժի ենթարկի նրա մայրիկին։

Նապաստակին կապելով բարձր ծառից` ճանճը թռչում է նրա մայրիկի մոտ և պայման է դնում, համաձայն որի մայրիկը պետք է կերակրի ճանճին այնպես, ինչպես նապաստակին։ Դրա փոխարեն ճանճը խոստանում է նրա մայրիկին նապաստակին այդ ուտելիքից ինչ-որ բան տալ։ Սակայն թռչելով ծառի մոտ` ճանճը նապաստակին տալիս էր միայն այն մնացորդը, որն ինքն չէր ուտում։

Մայրիկ նապաստակի ընկեր ճնճղուկը որոշում է օգնել նապաստակին ազատվել և հաղթել ճանճին, ինչը նրան հաջողվում է։ Իսկ ճանճը, նապաստակին տուն բերելով, խոստանում է այլևս երբեք չվերադառնալ նրա տան մոտ։ Վերջում ճնճղուկը կուլ է տալիս ճանճին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Վալենտին Կարավաև
  • Սցենարիստ` Ալեքսեյ Բատալով
  • Կոմպոզիտոր` Իգոր Յակուշենկո
  • Նկարիչներ` Աննա Ատամանովա, Պյոտր Կորոբաև, Վերա Խարիտանովա, Վ. Մաքսիմովիչ, Գենադի Մորոզով
  • Բեմադրող նկարիչ` Ալլա Գորևա, Գալինա Շակիցկայա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Նիկոլայ Ֆյոդորով, Վլադիմիր Շևչենկո, Գալինա Զեբրովա, Վիկտոր Լիխաչյով, Վիոլետա Կոլեսնիկովա
  • Կինոօպերատոր` Բորիս Կոտով
  • Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
  • Օգնականներ` Լ. Մորոզովա, Մ. Պոպովա
  • Մոնտաժող` Գ. Սմիրնովա
  • Խմբագիր` Արկադի Սնեսարև
  • Մուլտֆիլմի տնօրեն` Լյուբով Բուտիրինա

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977- «Նապաստակը և ճանճը»` Մանկական ֆիլմերի մոսկովյան կինոփառատոնի հատուկ մրցանակ[2]։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 4-ին կայացել է մուլտֆիլմի թողարկումը DVD ձևաչափով («Խոշոր պլան» ընկերություն)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Баталов А. Зайчонок и муха. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1985. — 24 с. — (Фильм-сказка). Книга по мультфильму.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 С. 303—304.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]