Նախիջևանի երաժշտական դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախիջևանի երաժշտական դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ադրբեջան
Գտնվելու վայրըՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Հիմնադրման ամսաթիվ1883
Անվանված էՋալիլ Մամեդկուլիզադե և Միրզա Ախունդով

Նախիջևանի Ջալիլ Մամեդկուլիզադեի անվան ադրբեջանական պետական երաժշտական դրամատիկական թատրոն (ադրբ.՝ Cəlil Məmmədquluzadə adına Naxçıvan Dövlət Musiqili Dram Teatrı), Նախիջևանում գործող պրոֆեսիոնալ պետական երաժշտական դրամատիկական թատրոն[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին` 1883 թվականին, Նախիջևանում դրամատուրգ Էյնալիբեկ Սուլթանովի նախաձեռնությամբ Հաջի Նաջաֆ Զեյնալովի տանը դրամատուրգ Ջալիլ Մամեդկուլիզադեի «Մուսյո Ժորդանը, գիտնական, բուսաբան և դերվիշ Մաստալիշախ նշանավոր կախարդ» վիպակի հիման վրա բեմադրվել է առաջին ներկայացումը։ Այդ ներկայացմամբ Նախիջևանի երաժշտական դրամատիկական թատրոնը սկսել է իր գործունեությունը։ Թատրոնի ձևավորման և հետագա զարգացման գործում մեծ դեր են խաղացել նաև Մ. Տ. Սիդգին, Գ. Շարիֆովը, Ջ. Մամեդկուլիզադեն, Ջ. Պ. Սուլթանովը, Մ. Ս. Օրդուբադին, Մ. Կազիևը, Ռ. Թահմասիբը, Բ. Նախիչևանին։

1922 թվականին թատրոնը ստացել է պետական դրամատիկական թատրոնի կարգավիճակ[3]։ Հետագայում թատրոնում ներկայացումներ են բեմադրվել Հուսեյն Ջավիդի («Շեյխ Սանան»), Ջաֆար Ջաբբարլիի («Այդին», «Ադամանդ», «Սևիլիա», «Յաշար»), Սամեդ Վուրղունի («Վագիֆ») պիեսների հիման վրա։ Թատրոնի բեմում ադրբեջանցի դրամատուրգների գործերի հետ մեկտեղ բեմադրվել են նաև համաշխարհային դասականների պիեսներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թատրոնում ներկայացումներ են բեմադրվել նաև Ի. Էֆենդիևի, Անարի, Ի. Սաֆարլիի, Էլչինի, Ռ. Իբրահիմբեկովի, Ն. Հասանզադեի հայրենասիրական գործերի հիման վրա։

1965 թվականին թատրոնը կոչվել է դրամատուրգ Ջալիլ Մամեդկուլիզադեի անունով։ Թատրոնի շենքը կառուցվել է ադրբեջանցի ճարտարապետ Հասան Մաջիդովի նախագծով[4]։

2008 թվականին Ադրբեջանի նախագահի հրամանագրով[5], ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի[6] կարգադրությամբ նշվել է թատրոնի 125-րդ հոբելյանը։ 2012 թվականին շահագործման է հանձնվել թատրոնի վերանորոգված շենքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Teatrlar». imp.nakhchivan.az. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  2. «NAXÇIVAN MUXTAR RESPUBLİKASI | rəsmi portal». www.nakhchivan.az. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  3. «Naxçıvanda teatr sənəti».
  4. «Музейный центр ::: Общая информация :::». www.museumcenter.az. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Cəlil Məmmədquluzadə adına Naxçıvan Dövlət Musiqili Dram Teatrının 125 illik yubileyi haqqında AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI» (PDF).
  6. Naxçıvan Muxtar Respublikası Ali Məclisi. «Cəlil Məmmədquluzadə adına Naxçıvan Dövlət Musiqili Dram Teatrının 125 illik yubileyinin Naxçıvan Muxtar Respublikasında keçirilməsi haqqında Sərəncam».