Նաիլյա Ալլահվերդիևա
Նաիլյա Ալլահվերդիևա | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | նկարչուհի և ֆոնդապահ |
Nailya Allakhverdieva Վիքիպահեստում |
Նաիլյա Ալլահվերդիևա (ռուս.՝ Аллахвердиева, Наиля, մարտի 15, 1978, Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս արթ-մենեջեր, կուրատոր, նկարիչ, Սերգեյ Կուրյոխինի մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին ավարտել է Ա. Գորկու անվան Ուրալի պետական համալսարանը։
1998 թվականին Երիտասարդ արվեստաբանների ասոցիացիայի անդամներ Ի. Բաբաեցի, Ե. Կրժիվիցկու, Ի. Լյապնևայի հետ համատեղ Եկատերինբուրգում տեղի նկարչական կյանքն ակտիվացնելու նպատակով ստեղծել է «Ցետկինի դարան» հակաֆեմինիստական բաժնետիրական արթ-խումբը[2]։ Խումբն իր աշխատանքներում ուշադրությունը կենտրոնացրել է կանանց խնդիրների վրա։ 2003 թվականին «Ցետկինի դարան» խումբը մասնակցել է АртКлязьма փառատոնին։
Աշխատել է Պերմի դիզայնի զարգացման կենտրոնում` որպես տնօրենի տեղակալ[3]։
Համակարգել է Պերմի ակադեմիական թատրոնի իմիջային արշավը[4]։
2013 թվականի ապրիլին արժանացել է Սերգեյ Կուրյոխինի մրցանակին` «Լավագույն համադրողական նախագիծ» անվանակարգում («Հարսնացուի դեմքը։ Ղազախստանի ժամանակակից արվեստ» ցուցահանդես, Պերմ[5][6]):
Համադրական հայտնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005` «Հուշարձան ստեղնաշարին» (Ա. Սերգեևի հետ համատեղ), Եկատերինբուրգ[3][7]։
- 2012` «Հարսնացուի դեմքը։ Ղազախստանի ժամանակակակից արվեստը» Պերմ[5][8].
- 2011` «Կարմիր մարդիկ», Պերմ[9]
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվական` Սերգեյ Կրյոխինի մրցանակ` «Լավագույն համադրողական նախագիծ» անվանակարգում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Искусство России >> Екатеринбург >> люди >> кураторы >> Наиля Аллахвердиева». GiF.Ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Гниренко Ю. Перформанс как явление современного отечественного искусства Արխիվացված 2014-01-18 Wayback Machine. — М.: Gif.Ru, 2001.
- ↑ 3,0 3,1 Сафина М. Самый большой памятник клавиатуре хотят перенести из Екатеринбурга в Пермь // Комсомольская правда. — 2011. — 18 июля.
- ↑ Наиля Аллахвердиева переходит работать в Театр-Театр(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 Матвеева А. Молодые организмы залезают в механизмы Արխիվացված 2013-05-03 Wayback Machine // www.artguide.ru. — 2013. — 6 апр.
- ↑ Собств. корр. Объявлены лауреаты премии имени Сергея Курехина // www.gazeta.ru. — 2013. — 6 апр.
- ↑ Саминская И. Памятник клавиатуре могут перевезти из Екатеринбурга в Пермь // РИА Новости. — 2011. — 20 июля.
- ↑ Собств. корр. «Лицо невесты». Выставка современного искусства Казахстана // www.art59.ru. — 2012. — 1 июня.
- ↑ Сафина М. Наиля Аллахвердиева: «В Перми появился «феномен красного человечка», к которому я имею прямое отношение» // Комсомольская правда. — 2012. — 15 окт.