Յուրի Պոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Պոպով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 25, 1954(1954-06-25) (69 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան
և ՌԴ նախագահի պատվոգիր

Յուրի Պոպով (ռուս.՝ Ю́рий Фёдорович Попо́в, հունիսի 25, 1954(1954-06-25)), խորհրդային և ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2011)։ Պատմական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1976) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1991)։ Տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1976 թվականից։

  • 1976-1980 թվականներին՝ Նիգերիայում ԽՍՀՄ դեսպանատանը քարտուղար-ռեֆերենտ, թարգմանիչ, կցորդ։
  • 1984-1987 թվականներին՝ Լեսոթոյում ԽՍՀՄ դեսպանատան երրորդ քարտուղարը։
  • 1991-1996 թվականներին՝ Զիմբաբվեում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար, խորհրդական։
  • 2000-2002 թվականներին՝ Ուզբեկստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական
  • 2003-2006 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2006-2009 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, վրաց-օսական հակամարտության կարգավորման Խառը վերահսկիչ հանձնաժողովի ռուսական մասի ղեկավար։
  • 2009 թվականի մարտի 6-ից-2013 թվականի օգոստոսի 1-ը՝ Տաջիկստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2013-2015 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։

2015 թվականի փետրվարի 13-ից՝ Տանզանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Ամուսնացած է։ Ունի որդի և դուստր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2009 թվականի փետրվարի 6)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար։
  • Բարեկամության շքանշան (2009 թվականի հոկտեմբերի 19)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունիսի 16)[4]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի նոյեմբերի 28)[5]։
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2011 թվականի մարտի 22)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 06.03.2009 № 241 «О назначении Попова Ю. Ф. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Таджикистан»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  2. «Указ Президента Российской Федерации 01.08.2013 № 664 «О Попове Ю. Ф.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 13.02.2015 № 67 «О назначении Попова Ю. Ф. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Объединенной Республике Танзании»
  4. Указ Президента Российской Федерации от 16.06.2002 № 620 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2014-09-07 Wayback Machine
  5. Указ Президента Российской Федерации от 28.11.2007 № 1592 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2015-02-16 Wayback Machine
  6. «Указ Президента Российской Федерации от 22.03.2011 № 339 «О присвоении Попову Ю. Ф. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]