Յուլիա Շայբը միջազգային մրցասպարեզում իր մրցելույթներն սկսել է պատանեկան տարիքից։ 2016 թվականին մասնակցելով Լիլիհամերում կայացած պատանեկան օլիմպիական խաղերին՝ նա արծաթե մեդալ է նվաճել գերհսկա սլալոմ մրցաձևում։ Երկու տարի անց՝ 2018 թվականին շվեյցարական Դավոսում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում նա հսկա սլալոմում տիրացել է ոսկե մեդալին, թիմային հաշվարկով էլ արժանացել բրոնզե պարգևի։ Հաջորդ տարի իտալական Վալ դի Ֆասայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել գերհսկա սլալոմում։
FIS լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլերում Յուլիա Շայբը իր կարիերայի ընթացքում չորս անգամ տեղ է զբաղեցրել լավագույն 15 լեռնադահուկորդուհիների ցանկում[2]։