Յոակիմ Անդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոակիմ Անդերսեն
Joachim Andersen
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Joachim Christian Andersen
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1996(1996-05-31)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[3]
Հասակ 192 սմ
Քաշ 90 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 3
Պատանեկան կարիերա
2000-2009 Դանիա Գրևե Ստրան
2009-2011 Դանիա Կոպենհագեն
2011-2013 Դանիա Միդտյուլան
2013 Նիդերլանդներ Տվենտե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Նիդերլանդներ Տվենտե 49 (4)
2013-2017 Նիդերլանդներ Յոնգ Տվենտե 40 (0)
2017-ներկա Իտալիա Սամպդորիա 26 (0)
Ազգային հավաքական
2012 Դանիա Դանիա Մ16 1 (0)
2013 Դանիա Դանիա Մ17 2 (0)
2014-2015 Դանիա Դանիա Մ19 13 (0)
2017 Դանիա Դանիա Մ20 2 (0)
2015-ներկա Դանիա Դանիա Մ21 16 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 23-ի, 2019

Յոակիմ Անդերսեն (դան․՝ Joachim Andersen, մայիսի 31, 1996(1996-05-31)[1][2], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[3]), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվենտե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսենը հանդես է եկել Գրևե Ստրանի, Կոպենհագենի և Միդտյուլանի ակադեմիաներում[5]։ 2013 թվականի օգոստոսի 7-ին նա միացավ Տվենտեի երիտասարդական թիմին[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մարտի 6-ին՝ փոխարինման մտնելով Վիլեմ II-ի դեմ խաղում[8]։ Մարտի 16-ին Անդերսենը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[9]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 22-ին՝ Գրոնինգենի դեմ խաղում[10]։ 2017 թվականի հունվարի 20-ին դանիացին խփեց Հերակլեսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ Ապրիլի 22-ին նա գոլ խփեց ԱԶ Ալկմարի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից խաղի 87-րդ րոպեին[12]։ Տվենտեի կազմում Անդերսենը անցկացրեց 50 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 25-ին Անդերսենը տեղափոխվեց Սամպդորիա[13][14][15]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 28-ին՝ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 25-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[17]։ Սեպտեմբերի 15-ին Անդերսենը գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[18]։ Նոյեմբերի 8-ին դանիացին երկարաձգեց իր պայմանագիրը Սամպդորիայի հետ մինչև 2022 թվականը[19][20][21][22]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսենը ներկայացրել է Դանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[23]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 23-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տվենտե 2014–15 Էրեդիվիզի 7 1 1 0 8 1
2015–16 18 1 0 0 18 1
2016–17 22 2 0 0 22 2
2017–18 2 0 0 0 2 0
Ընդհանուր 49 4 1 0 0 0 0 0 50 4
Սամպդորիա 2017–18 Սերիա A 7 0 1 0 8 0
2018–19 19 0 2 0 21 0
Ընդհանուր 26 0 3 0 0 0 0 0 29 0
Կարիերայի ընդհանուր 75 4 4 0 0 0 0 0 79 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Denmark - J. Andersen - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  5. «Scout report: Why Europe's best are eyeing Joachim Andersen». Football Whispers (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  6. «FCM bekræfter talentsalg». bold.dk. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  7. «Avis: FCM får fem mio. kr. for talent». bold.dk. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  8. «Willem II Tilburg - FC Twente Enschede, Mar 6, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  9. «Twente-dansker forlænger til 2018». bold.dk. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  10. «FC Groningen - FC Twente Enschede, Mar 22, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  11. «FC Twente Enschede - Heracles Almelo, Jan 20, 2017 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  12. «AZ Alkmaar - FC Twente Enschede, Apr 22, 2017 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  13. «Danish defender Andersen signs for Samp». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  14. «Officielt: Joachim A. på plads i Sampdoria». bold.dk. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  15. «Serie A-klub køber 21-årig dansker». www.bt.dk (դանիերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  16. «UC Sampdoria - Delfino Pescara 1936, Nov 28, 2017 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  17. «UC Sampdoria - Udinese Calcio, Feb 25, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  18. «Frosinone Calcio - UC Sampdoria, Sep 15, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  19. «Andersen signs new deal until 2022». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  20. «Official: Andersen extends at Samp | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  21. «Joachim Andersen signs new Sampdoria deal amid Inter Milan, Man Utd rumours - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  22. «Gianluca Di Marzio :: Sampdoria extends contract of Andersen through 2022: details on Inter's pursuit». gianlucadimarzio.com (իտալերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  23. «6 Things to Know About Arsenal, Tottenham & Man Utd Target Joachim Andersen». 90min.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  24. «Joachim Andersen». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոակիմ Անդերսեն» հոդվածին։