Յան Շվեհլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Շվեհլիկ
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 1950(1950-01-17)[1] (74 տարեկան)
Ծննդավայր Lovča, Žiar nad Hronom District, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա
Դիրք հարձակվող

Յան Շվեհլիկ (սլովակ.՝ Ján Švehlík, հունվարի 17, 1950(1950-01-17)[1], Lovča, Žiar nad Hronom District, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա), Չեխոսլովակիայի հավաքականի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կենտրոնական հարձակվողի դիրքում։ Կարիերայի ավարտից հետո՝ ֆուտբոլային մարզիչ։ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում 1976 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Շվեհլիկը ժամանել է Բրատիսլավա՝ իրավագիտություն սովորելու, սակայն հայտնվել է «Սլովանի» կազմում, թեև նախկինում պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլով չի զբաղվել[2]։ 1969 թվականինб նորամուտը նշելով Բրատիսլավայի ակումբի պահեստայինների նստարանին[3], Շվեհլիկը շատ արագ դարձել է թիմի հիմնական կենտրոնական հարձակվողը՝ առաջին իսկ մրցաշրջանում նրա կազմում դառնալով Չեխոսլովակիայի չեմպիոն։ 13 տարվա ընթացքում (ընդմիջումներով) Շվեհլիկը «Սլովանում» ևս երկու անգամ հաղթել է առաջնությունում և երկու անգամ՝ Չեխոսլովակիայի գավաթում[3]։

Շվեհլիկը աչքի ընկնելով արագությամբ և գոլային բնազդներով՝ 70-ականների առաջին կեսի չեխոսլովակյան ֆուտբոլի աստղերից մեկն էր[2]։

1976/77 մրցաշրջանում Շվեհլիկը ծառայել է բանակում Պրահայի «Դուկլեում»։ Ակումբ գալով որպես հայտնի ֆուտբոլիստ՝ չի կարողացել ամրապնդվել հիմնական կազմում, շատ քիչ է խաղացել և «Սլովան» վերադառնալուց հետո այլևս չի կարողացել վերադառնալ նախկին մակարդակին[2]։ Այնուամենայնիվ, Շվեհլիկը «Դուկլայի» կազմում դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոն[4]։ Մեկ մրցաշրջան անցկացնելով բելգիական «Հասելտում»՝ Շվեհլիկը կրկին վերադարձել է «Սլովան», իսկ կարիերան ավարտել Ավստրիայում՝ տարածաշրջանային լիգայի «Սանկտ Պելտեն» ակումբում[4]։ Չեխոսլովակիայի առաջին լիգայում Յան Շվեհլիկն անցկացրել է 296 հանդիպում, խփել՝ 79 գնդակ[4]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Շվեհլիկը հանդես է եկել Չեխոսլովակիայի երիտասարդական հավաքականում, 1972 թվականին թիմի հետ հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին խաղարկությունը[4]։ Շվեդիայի առաջին հավաքականում նորամուտը նշել է 1974 թվականի ապրիլի 27-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[5]։ Շվեհլիկը մասնակցել է 1976 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 4 խաղի, այդ թվում՝ ԽՍՀՄ հավաքականի դեմ պատասխան քառորդ եզրափակչի[5]։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ընթացքում Շվեհլիկը Գերմանիայի հավաքականի դեմ վճռորոշ խաղում դուրս է եկել մեկնարկային կազմում և 8-րդ րոպեին Զդենեկ Նեհոդայի փոխանցումից հետո բացել է հաշիվը[6]։ Չեխոսլովակիայի հավաքականն ի վերջո հաղթել է հետխաղյա 11 մետրանոցներով։ ԵԱ-1976-ից հետո Յան Շվեհլիկը 3 տարի չի խաղացել հավաքականում, վերջին անգամ ազգային թիմի կազմում հայտնվել Է 1979 թվականի մայիսի 5-ին Խորհրդային Միության հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ[5]։ Ընդմիջմանը Շվեհլիկը փոխարինել է Յարոսլավ Պոլլակին, հանդիպումն ավարտվել է խորհրդային ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3:0 հաշվով[7]։ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում Յան Շվեհլիկն անցկացրել է 17 հանդիպում, խփել 4 գոլ[5]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ՝ Յան Շվեհլիկն աշխատել է միայն Բրատիսլավայի «Սլովանի» հետ, ավելի հաճախ՝ որպես երկրորդ մարզիչ։ Երեք անգամ եղել է թիմի գլխավոր մարզիչ, ապա դարձել է «Սլովանի» մարզական տնօրեն[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխոսլովակիայի չեմպիոն(4)՝ 1969/70, 1973/74, 1974/75, 1976/77
  • Չեխոսլովակիայի գավաթի գավաթակիր (2)՝ 1973/74, 1981/82

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Michael Vana. «Jan Svehlik» (անգլերեն). SlovakFutball.com — Page of Slovak soccer. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 «Sieň slávy» (սլովակերեն). ŠK Slovan Bratislava — oficiálna www stránka futbalového klubu. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Савин А. В. Мировой футбол: кто есть кто: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2007. — С. 704. — ISBN 978-5-699-22359-6
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Ján Švehlík — Statistiky reprezentantů» (չեխերեն). FAČR — Fotbalová asociace České republiky. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. Труден путь к полной победе // Футбол-Хоккей. 27 июня 1976. № 26 (840). С. 4—5
  7. Филатов Л. Генеральная… // Футбол-Хоккей. 13 мая 1979. № 19 (989). С. 2—3
  8. «Funkcionári klubu» (սլովակերեն). ŠK Slovan Bratislava — oficiálna www stránka futbalového klubu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 1. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]