Յանկո Ալեքսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանկո Ալեքսի
սլովակ.՝ Janko Alexy
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1894(1894-01-25)[1][2]
ԾննդավայրԼիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էսեպտեմբերի 22, 1970(1970-09-22)[2] (76 տարեկան)
Մահվան վայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]
ԳերեզմանSlávičie údolie cemetery[3]
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա (1925)[2]
Մասնագիտությունգրող, նկարիչ և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
 Janko Alexy Վիքիպահեստում

Յանկո Ալեքսի (սլովակ.՝ Janko Alexy, հունվարի 25, 1894(1894-01-25)[1][2], Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] - սեպտեմբերի 22, 1970(1970-09-22)[2], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]), սլովակ և չեխ նկարիչ, գրող, հրապարակախոս, լրագրող։ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ, Սլովակիայի գոբելենի դպրոցի հիմնադիր[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելէ թամբագործի բազմազավակ ընտանիքում։ 1919 թվականից սովորել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում՝ խորվաթ նկարիչ Վլախո Բուկովացի ղեկավարությամբ։ 1920 թվականին 6 ամսվա կրթաթոշակ է ստացել և ուսումը շարունակել Փարիզում։ Որպես նկարչության ուսուցիչ ուսումը շարունակել է Բրատիսլավայի գիմնազիայում։ 1927 թվականից ամբողջովին նվիրվել է ստեղծագործական գործունեությանը։ 1930 թվականին հաստատվել է Մարտինում, ապրել է Փեշթյան քաղաքում, 1937 թվականին վերադարձել է Բրատիսլավա։

Ակտիվորեն մասնակցել է գեղարվեստական կյանքին, քարոզել է Սլովակիայի նոր արվեստը, նպաստել է Փեշթյան նկարիչների 1932 գաղթօջախի կազմակերպմանը, զբաղվել դեկորատիվ-կիրառական և մոնումենտալ արվեստով[7]։

Յանկո Ալեքսի գերեզմանը Բրատիսլավայում

Նրա վրձնին է պատկանում Սլովակիայի ժողովրդական արվեստի, լեգենդների և բնապատկերների ոգեշնչմամբ ստեղծված մոտ 1300 յուղաներկ։ 1950- ականներին իրականացրել մի շարք նախագծեր ճարտարապետության և գոբելենների ոլորտում։ Կարևոր դեր է խաղացել 1956 թվականին վերակառուցված Բրատիսլավայի ամրոցի շինարարական աշխատանքներին։

Եղել է Սլովակիայի ժամանակակից արվեստի հիմնադիրներից և երկրի մշակութային կյանքի կազմակերպիչներից մեկը։

Բազմաթիվ վեպերի, հուշագրությունների և Սլովակիայի արվեստի պատմության համար կարևոր՝ «Սլովակ նկարիչների ճակատագրերը» (1948) աշխատության հեղինակ է։

Ընտրյալ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1924 -Jarmilka
  • 1928 -Grétka (պատմվածքների հավաքածու)
  • 1930-Veľká noc (պատմվածքների հավաքածու)
  • 1932 -Na voľnej vôľuške
  • 1935-Hurá
  • 1936-Už je chlap na nohách
  • 1940- Zlaté dno
  • 1942-Dom horí
  • 1946-Zabudnutý svet (Ընտրյալ արձակ)
  • 1948-Osudy slovenských výtvarníkov
  • 1949-Profesor Klopačka
  • 1956-Život nie je majáles
  • 1956-Ondrejko
  • 1957-Ovocie dozrieva
  • 1970-Tam ožila sláva

Հուշապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Յանկո Ալեքսի ծննդյան 100-ամյակի առթիվ Սլովակիայում թողարկվել է հոբելյանական մետաղադրամ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Encyklopédia Slovenska (словацк.)Bratislava: VEDA, vydavateľstvo Slovenskej akadémie vied. — Vol. 1. — P. 39.
  3. Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 Encyklopédia Slovenska (словацк.)Bratislava: VEDA, vydavateľstvo Slovenskej akadémie vied. — Vol. 1. — P. 40.
  5. Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
  6. «Известные люди умершие в день 22 сентября». ritual.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Алекси, Янко (Janko Alexy) что это? Информация | Что это?». Что это (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  8. «монеты Словакии купить по выгодной цене». coins-mos.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկո Ալեքսի» հոդվածին։