Յանինա Կուրկովսկա-Սպիխայովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանինա Կուրկովսկա-Սպիխայովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝archer
Երկիր՝ Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 8, 1901(1901-02-08)
Ծննդավայր՝Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝հունիսի 6, 1979(1979-06-06) (78 տարեկան)
Մահվան վայր՝Շվեդիա

Յանինա Կուրկովսկա-Սպիխայովա (լեհ․՝ Janina Kurkowska-Spychajowa, փետրվարի 8, 1901(1901-02-08), Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1979(1979-06-06), Շվեդիա), լեհ նետաձիգ մարզուհի, ով նետաձգության ասպարեզում հասել է աննախադեպ հաջողության՝ անհատական հաշվարկով հինգ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը (1933, 1934, 1936, 1939 և 1947 թթ․), բազմիցս արժանանալով արծաթե ու բրոնզե մեդալների։ Համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ մարզական պարգևներ նվաճած նետաձիգը աշխարհի առաջնություններում[1], որոնց մասնակցել է 24 տարի անընդմեջ։ Նրա մարզական կարիերայում առաջինը աշխարհի 1931 թվականի առաջնությունն էր, որտեղ արժանացել է արծաթե մեդալի, վերջինը՝ 1955 թվականինը, որտեղ օգնել է Լեհաստանի կանանց հավաքականին թիմային հաշվարկով նվաճելու բրոնզե մեդալ[2][3]։ Եղել է Լեհաստանի բազմակի չեմպիոնուհի։

Կարիերայի սկզբում մարզումներին զուգահեռ աշխատել է Սիտրոեն ֆիրմայի վարշավյան ձեռնարկությունում[4]։

Լեհաստանի կաավարությունը Յանինա Կուրկովսկա-Սպիխայովային պարգևատրել է «Վաստակի համար արծաթե խաչ» շքանշանով[4]։

Մեդալները
Կանանց նետաձգություն
Ներկայացնում էր՝  Լեհաստան
Աշխարհի առաջնություններ
Ոսկի 1933 Լոնդոն Անհատական
Ոսկի 1933 Լոնդոն Թիմային
Ոսկի 1934 Բաստադ Անհատական
Ոսկի 1934 Բաստադ Թիմային
Ոսկի 1936 Պրահա Անհատական
Ոսկի 1938 Լոնդոն Թիմային
Ոսկի 1939 Օսլո Անհատական
Ոսկի 1939 Oսլո Թիմային
Ոսկի 1947 Պրահա Անհատական
Արծաթ 1931 Լվով Անհատական
Արծաթ 1932 Վարշավա Թիմային
Արծաթ 1936 Պրահա Թիմային
Արծաթ 1937 Փարզ Թիմային
Բրոնզ 1931 Լվով Թիմային
Բրոնզ 1932 Վարշավա Անհատական
Բրոնզ 1935 Բրյուսել Անհատական
Բրոնզ 1935 Բրյուսել Թիմային
Բրոնզ 1938 Լոնդոն Անհատական
Բրոնզ 1955 Հելսինկի Թիմային

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archery Champions by Robert Rhode, 4th edition 1971» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  2. Archery Champions by Robert Rhode, 4th edition 1971 Արխիվացված 2013-10-19 Wayback Machine
  3. Archery Champions by Robert Rhode, 4th edition 1971 https://web.archive.org/web/20131019135241/http://www.texasarchery.org/Documents/NAAHist/ArcheryChampions4thEdPHOpt.pdf date=2013-10-19
  4. 4,0 4,1 Monitor Polski|1932|62|80 „za zasługi na polu« sportu strzeleckiego”.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mała Encyklopedia Sportu, tom I, Warszawa, Wydawnictwo Sport i Turystyka, 1984, isbn2=83-217-2518-X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանինա Կուրկովսկա-Սպիխայովա» հոդվածին։