Մուստաֆա Յամուլկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուստաֆա Յամուլկի
քրդ.՝ Mistefa Paşayê Yamûlkî ،مستەفا پاشای یاموڵکی
մայիսի 25, 1936(1936-05-25) (տարիքը 70)
ԾննդավայրՍուլեյմանիա, Մոսուլ վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրՍուլեյմանիա, Իրաք
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն, Քրդստանի թագավորություն
ԿոչումՄիրլիվա
ԶորամասԵրրորդ բանակ
ՊաշտոնԲուրսայի փոխնահանգապետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Իտալա-թուրքական պատերազմ, Բալկանյան պատերազմներ

Մուստաֆա Յամուլկի (հունվարի 25, 1886(1886-01-25), Սուլեյմանիա - մայիսի 25, 1936(1936-05-25), Սուլեյմանիա), նաև հայտնի է, որպես Նեմրութ Մուստաֆա Փաշա, քուրդ սպա[2], օսմանյան ռազմական դատարանի նախագահ, Քրդստանի թագավորության կրթության նախարար[2] և լրագրող։ Մուստաֆան ծնվել է Սուլեյմանիայում, որը առաջ պատկանում էր Օսմանյան կայսրությունի Մոսուլ վիլայեթին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆան ծնվել է Սուլեյմանիայի հին հողատիրությունում ապրող ընտանիքում։ Սովորել է Կոստանդնուպոլիսի (ներկայում կոչվում է Ստամբուլ) Օսմանյան ռազմական ակադեմիայում։ Նա ծնունդով քրդական ուժեղ Բիլբազ ցեղից էր։

Որպես օսմանյան ռազմական դատարանի նախագահ, որը նաև կոչվում էր «Նեմրութ Մուստաֆայի պատերազմական տրիբունալ»[3], նա մահվան դատապարտեց Մուստաֆա Քեմալին, ինչպես նաև նրա համախոհներին[4]։ Երաշխավորագիրը նաև ստորագրել են Ալի Քեմալը, Դամադ Ֆերիդը և սուլթանը։ Մուստաֆան նաև դատապարտել է ներքին գործերի նախարար Էբուբեկիր Հազիմին (Թեփեյրան)՝ թուրք նացիոնալիտներին աջակցելու համար։ Նա հեռացվել է այդ պաշտոնից հունիսին[5]։

Մուստաֆան ձերբակալվել է քեմալականների կողմից, բրիտանական դեսպանությունը միջամտեց այդ գործողություններին և ապահովեց նրա անվտանգ մուտքը Քրդստան, նա թողեց իր ամրոցը Կոստանդնուպոլսում, որը առգրավվել էր քեմալականների կողմից[6]։

Նրա խնամին Իզզեթ Բեյն էր, նա Վանի նախկին մարզպետն էր և բարեգործական հիմնադրամի նախարարն էր, որը գործում էր Թաուվիք Փաշայի գրասենյակի հովանավորության ներքո։

Մուստաֆայի որդին՝ Աբդուլ Ազիզ Յամուլկին, Բաքր Սիդքիի կառավարության դեմ կազմակերպած հեղաշրջման գլխավոր կազմակերպիչն էր[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Review of Armenian studies, Volume 5, Issues 13-16, ASAM Institute for Armenian Research, 2007
  2. 2,0 2,1 The Kurdish national movement: its origins and development, Wadie Jwaideh
  3. Hans-Lukas Kieser, Dominik J. Schaller, Der Völkermord an den Armeniern und die Shoah (The Armenian genocide and the Shoah)
  4. Salâhi Ramadan Sonyel, Turkish Diplomacy 1918-1923: Mustafa Kemal and the Turkish National Movement
  5. Touraj Atabaki, Erik Jan Zürcher, Men of Order: Authoritarian Modernization under Atatürk and Reza Shah
  6. Jacques Derogy, Resistance and Revenge: The Armenian Assassination of the Turkish Leaders
  7. Eliezer Beeri, Army officers in Arab politics and society

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամուլկի Արխիվացված 2016-03-31 Wayback Machine