Մուկուչ Արզանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուկուչ Արզանյան
Դիմանկար
Ծնվել է1886[1]
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Մուկուչ Թևոսի Արզանյան (1886[1], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), խորհրդային պետական, կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1905

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905-1907 թվականներին Բաքվում մասնակցել է բանվորական դրուժինաների կազմակերպմանը, ռեակցիայի տարիներին՝ նավթարդյունաբերական բանվորների միության, հանքագործարանային հանձնաժողովների ստեղծմանը, ընտրվել «Աշխատանք» կոոպերատիվ վարչության կազմում։ Հեղափոխական գործունեության համար հետապնդվել է ցարական իշխանությունների կողմից։ 1913-1914 թվականներին մասնակցել է Բաքվի բանվորների զանգվածային գործադուլների կազմակերպմանը, ռազմա-արդյունաբերական կոմիտեների ընտրությունների բոյկոտին։ Ընտրվել է ՌՍԴԲԿ Սաբունչիի կոմիտեի կազմում։ Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո եղել է Բաքվի բանվորների հեղափոխական արհմիությունների ղեկավար կազմակերպիչներից։ 1918 թվականին, եղել է ընդհատակում, ակտիվորեն մասնակցել է Արցախում խորհրդային ռեժիմի հաստատմանը։ 1923-1928 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի հողագործության կոմիսար, 1928-1934 թվականներին՝ Ադրբեջանի հողժողկոմատի կոլեգիայի անդամ, 1935-1937 թվականներին՝ ԼՂԻՄ-ի գործկոմի նախագահ։ Ընտրվել է Անդրերկրկոմի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի և ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։ Արզանյանին շնորհվել է Աշխատանքի հերոսի կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 47