Մոռենի խիստ կորացած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոռենի խիստ կորացած
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոռենի խիստ կորացած
Լատիներեն անվանում
Rubus peruncinatus


Մոռենի խիստ կորացած (լատին․՝ Rubus peruncinatus), վարդազգիների ընտանիքի, մոռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է, որի տարեկան ընձյուղները հասնում են մինչև 1,5-2 մ երկարության, աղեղնաձև կորացած են, արևի տակ կարմրող, մերկ են, հնգանկյուն։ Փշերը բազմաթիվ են, խիստ կեռ, լայն, կողքերից սեղմված, կտուցանման։ Տերևները հնգամասն են, վերևի կողմից մերկ, ներքևից մոխրաթաղիքապատ, ծայրային տերևիկը ունի մինչև 10 սմ երկարություն և 7 սմ լայնություն, հակառակ ձվաձև է, սրածայր, հիմքում թույլ սրտաձև, կոթունավոր (2-3, երբեմն՝ 5 սմ երկարությամբ), ամբողջաեզր։ Կողմնային տերևիկներն էլիպսաձև են, հակառակ ձվաձև, հազվադեպ շեղանկյունաձև, սրածայր, մանր սղոցաեզր։ Ծաղկակիր ընձյուղը թեթևակի անկյունավոր է։ Ծաղկաբույլերը ծայրային են, բազմածաղիկ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, ստորին և միջին լեռնային գոտիներում, ենթանտառների եզրերին, գետափերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (388)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռենի խիստ կորացած» հոդվածին։