Մոն Պելե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Մոն Պելե | |
| ֆր.՝ Montagne Pelée | |
![]() Մոն Պելեն 1902 թ. հրաբժային ժայթքման ժամանակ |
|
| Վերջին ժայթքում | 1902 |
|---|---|
| ԲԾՄ | 1397 մ |
Մոն Պելե (ֆր.՝ Montagne Pelée), հրաբուխ Փոքր Անտիլյան կղզիների Մարտինիկա կղզում: Բարձրությունը ծովի մակարդակից 1397 մետր է, հիմքի տրամագիծը` 15 կմ:
Տխուր հռչակ ունի 1902 թ. մայիսի 8-ի ժայթքման պատճառով, որի հետևանքով մահացավ կղզու վրա գտնվող Սան Պեր քաղաքի 20 000-ից ավելի բնակիչ: 1929-1932 թթ. հրաբուխը կրկին ակտիվ էր: Լեռան ստորոտը դարձել է հրաբխային յուրատեսակ թանգարան:
