Մոնոպխոնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնոպխոնք, գյուղատեղի Արևմտյան Հայաստանի Տարոն գավառում,Արածանի գետի աջ ափին։ Պահպանվել են հին շենքերի ավերակներ և շիրմաքարեր։ Ըստ ավանդության այս գյուղի բոլոր բնակիչները եղել են ընտիր կողովագործներ։ Նրանց հյուսած կողովները վաճառվել են նույնիսկ հեռավոր Եգիպտոսում։ Բյուզանդացիները Մոնոպխոնքի բնակիչներին գաղթեցրել են Կոստանդնուպոլիս՝ պարտադրելով, որ նրանք այստեղ կողովներ հյուսեն միայն կայսրերի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 716