Մոնալիզա Չինդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնալիզա Չինդա
անգլ.՝ Monalisa Chinda
Ծնվել էսեպտեմբերի 13, 1974(1974-09-13) (49 տարեկան)
ԾննդավայրՊորտ Հարկորտ, Նիգերիա[1]
ԿրթությունՊորտ Հարկորտի համալսարան և Archdeacon Crowther Memorial Girls' School?
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտությունկինոպրոդյուսեր և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Մոնալիզա Չինդա (անգլ.՝ Monalisa Chinda, սեպտեմբերի 13, 1974(1974-09-13), Պորտ Հարկորտ, Նիգերիա[1])[3], նիգերիացի դերասանուհի, պրոդյուսեր, հեռուստաաստղ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնալիզան ծնվել է Նիգերիայի Ռիվերս նահանգի Պորտ Հարկորտ քաղաքում, որտեղ էլ տարրական ու միջնակարգ կրթություն է ստացել։ Այնուհետև ավարտել է հայրենի քաղաքի համալսարանը՝ ստանալով թատերական արվեստի մասնագետի որակավորում[5]։

Դեռ սովորելու տարիներին նկարահանվել է ֆիլմերում։ Առաջին խոշոր դերը կատարել է 1996 թվականին նկարահանված «Հղի կույսը» (Pregnant Virgin) կինոնկարում[6]։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 2000 թվականին, նկարահանվել է «Օրենքից վեր» (Above the Law) կինոնկարում, որին հաջորդել են բազմաթիվ այլ ֆիլմեր[7]։

2007 թվականին հանդես է եկել «Երկնքի դարպասը» (Heaven’s Gate) հեռուստասերիալում[8]։ 2011 թվականին իր ուժերը փորձել է նոր ասպարեզում. որպես գործադիր պրոդյուսեր մասնակցել է գեղարվեստի թագավորական ակադեմիայի պատվերով ռեժիսոր Դեսմոնդ Էլիոթի «Համբուրիր և ասա» ('Kiss & Tell') ֆիլմի նկարահանման աշխատանքներին[9]։ 2012 թվականին Նոլիվուդի դերասաններից առաջինների թվում նրա լուսանկարը հայտնվել է Hollywood Weekly Magazine ամսագրի շապիկին[10]։ 2014 թվականի նոյեմբերին հեռուստատեսությունում նոր գործ է ձեռնարկել. սկսել է վարել You & I with Monalisa թոք-շոուն[11]։ Այս ամենի հետ մեկտեղ Մոնալիզան հասցնում է որպես սյունակագիր՝ հոդվածներ պատրաստել The Sun թերթի շաբաթօրյա համարների համար, գեղարվեստի թագավորական ակադեմիայում աշխատել որպես խորհրդական, վարել կինոարվեստում ինքնադրսևորվել ձգտող շնորհալի երիտասարդների համար բացած դպրոցը, զբաղվել բարեգործությամբ[12]։

Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին Մոնալիզան թագադրվել է հայրենի Պորտ Հարկորտ քաղաքում անցկացվող կառնավալի թագուհի և դարձել դրա խորհրդանշական դեմքը[13]։
  • 2010 թվականին «Դրամատիկական հեռուստասերիալում նկարահանված լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է առաջադրվել Terracotta TV and Film Awards մրցանակաբաշխությունում[14]։
  • 2009 թվականին «Լավագույն դերասանուհի. աֆրոհոլիվուդյան մրցանակ» անվանակարգում պարգևատրվել է Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոնում[15]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնալիզա Չինդան արդեն հասցրել է դերակատարումներով հանդես գալ ավելի քան 80 ֆիլմերում[16][17]։

  • Pregnant Virgin (1996)
  • Royal Grandmother (2007)
  • Sting 2 (2006)
  • Critical Truth (2008)
  • Kiss and Tell (2011)
  • Keeping my Man (2013)
  • Anointed Liars
  • Breaking Heart
  • Without Goodbye
  • Above the Law (2000)
  • City of Angels
  • Weekend Getaway
  • Torn
  • Passionate Heart
  • Memories of the Heart
  • Itoro
  • Lagos Cougars
  • Spirit Love
  • Passionate Heart
  • Okon Lagos
  • Games Men Play
  • Nollywood Huslers
  • Gossip Nation
  • The Unthinkable (2014)
  • The Therapist (2015)
  • Evil Project
  • The Good Husband (2020)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. https://en.m.wikipedia.org/wiki/Monalisa_Chinda
  3. «Monalisa Chinda's 40th Birthday Celebration». bellanaija.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «'Mona Lisa Chinda' That is not the real me». Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  5. Tersoo, Andrella (2018 թ․ հունիսի 14). «Inspiring details from Monalisa Chinda's biography: wedding, husband, daughter». Legit.ng - Nigeria news. (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «monalisa-chinda-biography-profile-movies-latest-news». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. «monalisa-chinda-biography-profile-movies-latest-news». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «The Set Of Heaven's gate». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. «Kiss & Tell Movie Cast and Crew». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «"Nollywood's Superstars" Desmond Elliot, Jackie Appiah, Joseph Benjamin & Monalisa Chinda grace the Cover of Hollywood Weekly Magazine's May Issue». Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  11. «Monalisa Chinda debuts in Talk Show». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. «Monalisa Chinda Facts You Need To Know About Nollywood Actress». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  13. «ACTRESS MONALISA CHINDA BECOMES PORT HARCOURT CARNIVAL QUEEN». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
  14. «AAMMA HONOURS MONALISA CHINDA IN AUSTRALIA». Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
  15. «Mona Lisa wins Award for Best Actress at Afro Hollywood Awards». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  16. «Monalisa Chinda films on iROKOTv». IROKOtv. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  17. «Monalisa Chinda, Lisa Omorodion, Ireti Doyle star in upcoming movie». Pulse Nigeria. Chidumga Izuzu. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնալիզա Չինդա» հոդվածին։