Մյուրիդականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մյուրիդականություն, մուրիդականություն (արաբերեն- մուրիդ-ձգտող, տենչացող), իսլամին նվիրվելու, սուֆիզմի կրոնամիստիկական ուսմունքին տիրապետելու «ձգտողների» կամ «տենչացողների» շարժում, որին բնորոշ էր սեփական «ես»-ից հրաժարվելով, «վարդապետողներին» (մուրշիդ) կամ «գիտակներին» (արիֆ) կուրորեն հնազանդվելը։ Մյուրիդները ղազավաթի միջոցով նպաստել են Ասիայում և Աֆրիկայում մահմեդական կրոնի հետագա տարածմանը։ XIX դարի 2-րդ կեսին ռուսական գրականության մեջ պայմանականորեն մյուրիդականություն է անվանվել նաև Հյուսիսային Կովկասի ժողովուրդների 1820-1860-ական թվականների ազգային-ազատագրական շարժումը։ 1918-1920թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ մյուրիդականությունը փորձել են օգտագործել Հյուսիսային Կովկասում սովետական իշխանության դեմ պայքարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png