Մհեր Արշակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մհեր Արշակյան
Ծնվել էօգոստոսի 30, 1972(1972-08-30) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ժանրերբանաստեղծություն, պատմվածք, հոդված

Մհեր Արշակյան (օգոստոսի 30, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր։

Մանկության և պատանեկության տարիներն անցկացրել է Գավառում և Մեղրիում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1995): 1997 թվականին հրատարակել է առաջին գիրքը՝ «Սիրող մարդը» վերնագրով։ Հետագա տարիներին տպագրել է բանաստեղծությունների և պատմվածքների «ինքնահրատ» մի քանի բրոշյուր։ 2002 և 2007 թվականներին հրատարակել է «Օրագրերը»[1]։

Աշխատել է հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում[2]։ 1995-1998 թվականներին եղել է ՀՀՇ-ի տեղեկատվական կենտրոնի թղթակից։ 1998-1999 թվականներին Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) տպագիր օրգանի՝ «Հայք» թերթի թղթակից, 1999-2005 թվականներին՝ «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-Ֆե» լրատվական գործակալության թղթակից, 2002-2005 թվականներին՝ «Այբ-Ֆե» թերթի թղթակից, 2006 թվականից` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակից[3]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրող մարդը (վիպակ), Ե., Ապոլոն, 1997, 63 էջ։
  • Անճառ (բանաստեղծություններ), Ե., Լուսակն, 2007, 60 էջ։
  • Պատմվածքներ, Ե., ՀԳՄ հրատ., 2008, 100 էջ։
  • Յանուսի օրագրերը (մտորումներ), Ե., Անտարես, 2015, 200 էջ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003-«Ռուսկայա գազետայի» հատուկ մրցանակ (Ռուսաստան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]