Մկրտիչ Եսայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Եսայան | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Ծննդավայր | Օրենբուրգ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Մկրտիչ Սամվելի Եսայան (1913, Օրենբուրգ, Ռուսական կայսրություն), հայ նկարիչ մանվածքի գծով, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1932 թվականին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը, որպես նկարիչ աշխատակցել պարբերական մամուլին։ Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետում, աշխատել Երևանի կինոստուդիայում որպես մուլտիպլիկացիայի նկարիչ։ Մասնակցել է «Շունն ու կատուն», «Տերտերն ու այծը», «Կախադարկան գորգը» մուլտֆիլմերի աշխատանքներին։ 1935 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Գերմանա-խորհրդային պատերազմի մասնակից է։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1953 թվականին եղել է Երևանի մետաքսի կոմբինատի նկարիչը[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աշնանային տերևները»
- «Ձկներ»
- «Ճյուղեր»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան