Մխոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Piston.gif

Մխոց, մեքենայի կամ սարքի շարժական դետալ, որը կիպ փակում է գլանի լայնական հատվածքը և շարժվում նրա առանցքին զուգահեռ։ Մխոցավոր մեքենաներում և մեխանիզմներում այն ծառայում է մեխանիկական էներգիան հեղուկի (գազի) ճնշման Էներգիայի կամ հակառակը փոխակերպելու համար։ Երկտակտ ներքին այրման շարժիչներում կատարում է նաև գազաբաշխման ֆունկցիաներ։ Կառուցվածքից, երկարության և տրամագծի հարաբերությունից կախված դրանք լինում են՝ փողավոր, սկավառակավոր, սուզված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png