Միքայել Հովհաննիսյան (կապիտան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Միքայել Հովհաննիսյան
հուլիսի 11, 1961 - մարտի 6, 1996
ԾննդավայրԿարմիր Շուկա, Մարտունու շրջան, ԼՂԻՄ
Մահվան վայրԼՂՀՆերքին Վեյսալու, Ֆիզուլիի շրջան, Արցախ
Կոչում
ՀՀ ԶՈՒ կապիտան
ՀՀ ԶՈՒ կապիտան
ԶորամասՄարտունու ՊՇ
Հրամանատարն էրՄարտունու ՊՇ-ի ստորաբաժանում
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Միքայել Հովհաննիսյան (հուլիսի 11, 1961, Կարմիր Շուկա, Մարտունու շրջան - մարտի 6, 1996, Ներքին Վեյսալու, Ֆիզուլիի շրջան), ազատամարտիկ հրամանատար։ ՊԲ կապիտան (1997, հետմահու)։ 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1988-1994 թվականներին կամավորական ջոկատի և Մարտունու ՊՇ ստորաբաժանումների կազմում որպես հրամանատար մասնակցել է Մարտունու (Ղաջար, Եղլավենդ), Մարտակերտի, Ֆիզուլիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Միքայել Հովհաննիսյան հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Նրա աճյունը ամփոփված է Կարմիր Շուկա բնակավայրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։