Միսաք Բախչինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բախչինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միսաք Կարոյի Բախչինյան
Ազգությունհայ
Մասնագիտությունդեղագործ

Միսաք Կարոյի Բախչինյան, հայ դեղագործ։

Բախչինենց Կարոյի ավագ որդին ունեցել է դեղագործական կրթություն։ 1919 թվականին Կարսում աշխատել է որպես դեղագործ։ Ունեցել է ռուս կին և երեխաներ։

Թուրքերը 1920 թվականի հոկտեմբերի 30-ին Կարսը գրավելուց հետո սկսել են հայ բնակչության զանգվածային կոտորածն ու կողոպուտը։ Այդ օրերին Կարսում սոսկալի դեպքեր են կատարվել։ Քեմալական սպաները, զինվորները, թուրք և քուրդ բնակչությունը անհավատալի գազանություններ են կատարել։ Շատ ընտանիքների ամբողջությամբ մորթել են, շատերն էլ խոշտանգումներից փրկելու համար իրենք են սպանել կամ մեռցրել իրենց երեխաներին ու կանանց, վերջում էլ՝ ինքնասպան եղել։ Աղետի օրը թուրք ասկյարը մտել է նրա տունը և երեխաների աչքի առաջ հարձակվել կնոջ վրա՝ նրան բռնաբարելու համար։ Տեսնելով այդ և չկարողանալով տանել խայտառակությունը՝ Միսաքը սպանել է գազանին։ Սակայն վախենալով, որ նոր եկած ասկյարները տանջամահ անելով կմորթեն իր ընտանիքի անդամներին, բոլորին և ինքն իրեն բարձր դոզայով մորֆին է սրսկել։ Բայց տեսնելով, որ դեղի ներգործությունն ուշանում է, կտրել է բոլորի և իր արյունատար երակները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդրյան Արտաշես, Կարս. 1920-21, Երևան, 1986։
  • Ալեքսանդրյան Արտաշես, Մղձավանջ, Երևան, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։